Ուրբաթ օրը Լիբիայի արևելքում գտնվող Բրեգա քաղաքի ռմբակոծության ժամանակ ՆԱՏՕ-ի հրթիռը սխալմամբ հարվածել է քաղաքացիական օբյեկտի, որի պատճառով զոհվել է 11 մարդ, ևս 45-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Դաշինքի հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռակոծման նպատակն էր Քադաֆիի վերահսկողության տակ գտնվող բունկերի ոչնչացումը, որտեղից իրականացվում է բանակի գործողությունների հրամանատարությունը:
«Մենք գիտենք քաղաքացիական բնակչության շրջանում այս հարվածի հետևանքով զոհերի մասին, և չնայած չենք կարող հաստատել մեղադրանքների իրավացիությունը, սակայն ցավում ենք քաղաքացիական բնակչության զոհերի կապակցությամբ, եթե դա համապատասխանում է իրականությանը», ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ: