Սագին ոտք են պրոթեզավորել: Կենդանին քայլում է հիանալի, առանց որևէ դժվարության: Հատկանշական է այն, որ կենդանու ոտքը տպվել է եռաչափ տպիչով:
Կենդանին ծնվել էր դեֆորմացված ոտքով, ինչը նրա համար քայլելը ցավոտ էր դարձնում: Բացի այդ, այն հանդիսանում էր ինֆեկցիաների աղբյուր: Կենդանին գտնվում է Թենեսիի կենդանիների համար նախատեսված ապաստարանում:










































