Տեխաս նահանգի Դալաս քաղաքում 5 ոստիկանների սպանությունը և նրանց 7 գործընկերների վիրավորելը հանդիսանում է «մեր երկրի վրա հարձակում», որտեղ «կարևոր է վերականգնել օրենքն ու կարգը»: Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, հայտնում է TASS-ը:
Դալասում աֆրոամերիկացիների նկատմամբ ոստիկանության դաժան վերաբերմունքի դեմ հինգշաբթի օրը տեղի ունեցած ցույցի ժամանակ հրազենից կրակ է բացվել: Կրակոցները կատարվել են ավտոկայանի շենքից: Ինչպես հայտնել է քաղաքապետ Մայքլ Ռոուլինգսը, սպանվել է 5 ոստիկան, վիրավորվել են ևս 7 ոստիկան և 2 քաղաքացի:
Կատարվածի հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել են 1 կին և 2 տղամարդ, իսկ կրակողը ոչնչացվել է: Հանցագործների փնտրման մեջ ներգրավվել են ՀԴԲ-ի աշխատակիցներ և հատուկ նշանակության ջոկատայիններ:










































