ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա հաջորդ տարի գարնանը` ԱՄՆ-ում, ուրբաթ օրը Վաշինգտոնում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած հանդիպումից հետո: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ Անդերս Ֆոգ Ռասմուսսենը պաշտոնական այցով գտնվում է Վաշինգտոնում: Երեկ նա մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Ռուսաստանի, տարածաշրջանի, սառեցված հակամարտությունների և ՆԱՏՕ-ի հետագա գործողությունների վերաբերյալ:
Հիշեցնենք նաև, որ ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2010թ. նոյեմբերին` Պորտուգալիայում: