43-ամյա շինարարը, ում ուղեղն այնքան է վնասված, որ նա կորցրել է խոսելու ունակությունը, 58 մլն դոլարի փոխհատուցում է ստացել:
Տղամարդը դադարել է խոսել այն բանից հետո, երբ նրան ծեծել է բարի անվտանգության աշխատակիցը: Կռվի ժամանակ վերջինս կոտրել է նրա գանգը: ԱՄՆ գերագույն դատարանը մեղավոր է ճանաչել բարի անվտանգությունն ապահովող ընկերությանը և պարտավորեցրել է փոխհատուցում վճարել տուժածին:
Շահելով այդ գործընթացը՝ տղամարդը յուրատեսակ ռեկորդ է սահմանել: Հենց փոխհատուցման չափը, որը պետք է վճարի պահակային ընկերությունը, ռեկորդային է դարձել Կալիֆոռնիայում:










































