ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ ինքը Բեն Լադենի սպանության լուրն իմացել է անձամբ նախագահ Բարաք Օբամայից: «Ես ճաշում էի Լորայի (կնոջ.- 1in.am) և իմ երկու ընկերների հետ, երբ ինձ ասացին, որ Սպիտակ տանից են կապվել: Ես ներողություն խնդրեցի և գնացի տուն», ասել է Բուշը: «Օբաման ուղղակի ասաց. «Ուսամա բեն Լադենը մահացած է»: Ինչին ես պատասխանեցի` լավ նորություն է»: Բուշի խոսքերով, նա «առանձնապես հուզված չէր» ստացած տեղեկությունից, քանի որ Բեն Լադենի ոչնչացման օպերացիան անց է կացվել «ոչ թե ատելության պատճառով, այլ արդարադատության իրականացման համար»:
«Երիտասարդը մահացած է, և դա լավ է», ասել է Բուշը լրագրողներին: «Սա իսկական հաղթանակ է ահաբեկչության դեմ, որի առաջնորդն էր նա»: Բուշն այս օպերացիայի հաջողությունը բացատրել է հատուկ ծառայությունների լավ աշխատանքով: «Նրանք խճանկարից պատկերը հավաքում էին հետևողականորեն, կտորը կտորի հետևից»,- նշել է նա: