Թուրքիայում ավերված վիճակում են Աքշեհիրի հայկական եկեղեցին և Քեավուր անունը կրող պատմական բաղնիքը: Այս մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Ըստ աղբյուրի՝ Քեավուր անունը կրող բաղնիքը արդեն քանդվելու վտանգի տակ է, իսկ պատմական եկեղեցու պատերին մեծ ճաքեր են գոյացել: Այդ եկեղեցու վերականգնման ուղղությամբ տարիներ շարունակ որևէ գործ չի արվել, եկեղեցի, որի սեփականության վկայականը պատկանում է Աքշեհիրի քաղաքապետարանին:
Աքշեհիրում 19-րդ դարում տեղի հայկական համայնքի կողմից կառուցված և հետագայում ժամանակ առ ժամանակ մշակութային միջոցառումների նպատակով օգտագործված այս եկեղեցին այդպես էլ չի վերականգնվել թուրքական իշխանությունների կողմից՝ հակառակ բազմիցս տրված խոստումներին: Պատմական եկեղեցին և Քեավուր կոչվող բաղնիքը անհետանալու վտանգի տակ են: