«Ֆորմուլա-1»-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը շարունակում է ապաքինվել գանգուղեղի ծանր վնասվածքից: Այդուհանդերձ, մարզիկի մենեջեր Սաբինա Կեմը հայտարարել է, որ Շումախերի վիճակը շարունակում է մնալ ծանր:
Նա հայտարարել է, որ լեգենդար գերմանացին շարունակում է պայքարել կյանքի համար, բայց մանրամասներ չի հրապարակել:
Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել, որ Շումախերի կինը վաճառքի է հանել նրա Ferrari FXX բացառիկ ավտոմեքենան, որի արժեքը 11.2 մլն դոլար է: Նպատակը Միխայելի բուժման ծախսերը հոգալն է: