Ճապոնական Chubu Electric Co. ընկերությունը, որը շահագործում է ճապոնական «Համաոկա» ատոմակայանը, որոշում է կայացրել դադարեցնել Ճապոնիայի ամենամեծ ատոմակայանի աշխատանքները` ընդառաջ գնալով Ճապոնիայի կառավարության խնդրանքներին: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:
Շաբաթ օրն առավոտյան դադարեցվել է վերջին` հինգերորդ ռեակտորի աշխատանքը: Ավելի վաղ դադարեցվել էին մյուս ռեակտորների աշխատանքները:
Տեղեկացնենք նաև, որ այսօր հայտնի է դարձել մարտի 11-ի երկրաշարժից հետո վթարված «Ֆուկուսիմա» ատոմակայանի մեկ աշխատակցի մահվան մասին: Նա ուշագնաց է եղել վերականգնողական աշխատանքներն իրականացնելիս և ուշքի չգալով` մահացել է: Նախնական զննմամբ նրա մարմնում ռադիոակտիվ նյութեր չեն հայտնաբերվել: Այս մասին հաղորդել է ատոմակայանը շահագործող TEPCO ընկերությունը: