Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է երկու դժբախտ պատահար, ինչի արդյունքում զոհվել են երկու զինծառայողներ:
Դեպքերից մեկը գրանցվել է Շամքորի զորամասում, ուր 1987 թվականին ծնված ժամկետային զինծառայող Սեյմուր Սաբիրօղլուն մահացել է կայծակի հարվածից:
Երկրորդ մահացու դեպքը գրանցվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում (ՆԻՀ), ուր զինծառայող Օսման Ֆիրդովսիօղլուն զոհվել է ավտովթարի արդյունքում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է երկու զինծառայողների զոհվելու փաստը: