Tuesday, 18 05 2021
ԱՄՆ պահանջելու է դա Բաքվից. ինչ է առաջարկել Վաշինգտոնը Երևանին
Էրդողանը նզովել է Ավստրիայի կառավարությանը
Թշնամին դավադիր է․ Խնածախի բնակիչները անհանգիստ են, բայց չեն պատրաստվում գյուղը լքել
Վահրամ Դումանյանը շնորհավորել է Թանգարանների միջազգային օրվա առթիվ
Դրամն արժեզրկվեց՝ պայմանավորված COVID-ով, ռազմական դրությամբ. ԿԲ-ն դժվարություններ ունեցավ
Ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն Արցախում առաջ չեն տվել․ Արցախի ԱԽ
«Վարկերը կջրվեն»․ քարոզարշավի ընթացքում շատ ուժեր այս միտքն են տարածում
11:30
ԱՄՆ նախագահի խորհրդականը Ալիևի հետ զրույցում սահմանին ռազմական տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ քայլ է անվանել
Հայաստանում COVID-19-ից մահացել է 17 մարդ․ հաստատվել է վարակման 212 դեպք
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Հրապարակվել է ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին եռյակը
Ծեծկռտուք, դանակահարություն Մասիս քաղաքում․ հանցագործությունը բացահայտվել է
10:50
Բայդենը հրապարակել է հարկային հայտարարագիրը
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դին
Իսրայելը մոտ 20 հրթիռ է ուղարկել Լիբանան․ ՄԱԿ-ի խաղաղապահներն ուժեղացրել են պարեկությունը սահմանին
Կայացել է Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարների հեռախոսազրույցը
10:10
Դրեզդենում ֆուտբոլային երկրապագուների հետ բախումների հետևանքով 185 ոստիկան է տուժել
ՀԱՊԿ-ի հետ հույսեր փայփայել պետք չէ. այդ կառույցի անդամների հայեցակարգերը բոլորովին էլ միտված չեն Հայաստանը ուժեղ ու կայացած պետություն տեսնելուն
Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել
Վարչապետի սև ցուցակը կազմում են Ավինյանը, Թորոսյանն ու Հարությունյանը. «Ժողովուրդ»
ԲՀԿ խմբակցությունը՝ ծանր վիճակում. «Հրապարակ»
Ովքեր կլինեն ՀԱԿ-ի ցուցակում. բանակցում են. «Հրապարակ»
Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կիսում են նույն կոնտինգենտի ձայները, Տեր-Պետրոսյանը վերցնելու է տանը մնացողների ձայները
Ինչո՞ւ են Ռուսաստանի ազդեցիկ հայերը գալիս Հայաստան. «Փաստ»
Մակարոնի արտադրության ոլորտը վտանգված է. «Ժողովուրդ»
Օնիկ Գասպարյանը Ռոբերտ Քոչարյանի շտաբում․ Հրապարակ
Դատական համակարգում կան մեծ թվով մարդիկ, ովքեր ԴՆԹ-ի մակարդակի կախվածություն, կապվածություն ունեն նախորդ հանցավոր ռեժիմից
Մոսկվան կօգնի Երևանին և Բաքվին սահմանային խնդրի կարգավորման հարցում երկու կողմերի խնդրելու դեպքում․ Ռուդենկո
Հայաստանում բնակեցված չէ 16 բնակավայր․ «Փաստ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ֆրենկ Տուն ավարտեց իր առաքելությունը. ԱՄՆ ներգաղթի հետ կապված հարցերի պատասխանները՝ այստեղ

Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ, Հայաստանում ԱՄՆ հյուպատոսը: Շնորհակալ եմ, որ դիտում եք «Հարցրեք հյուպատոսին» շարքի վերջին թողարկումը՝ իմ մասնակցությամբ: Այն պահին, երբ դուք կդիտեք կամ կընթերցեք այս թողարկումը, ես այլևս Հայաստանում չեմ լինի: Այստեղ ինձ կփոխարինի տիկին Էրին Յուսենը: Հուսով եմ, որ նա կշարունակի պատասխանել ձեր հարցերին և պարզաբանել վիզաների հետ կապված ընթացակարգերը:  Հարցեր ուղարկելիս ներառեք նաև ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի այս թողարկումներում հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում ուղղակիորեն պատասխանենք ձեզ:

Հարց Ս. Հարությունյանից.-  Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել` ես վիզա ստանալու ի՞նչ շանսեր ունեմ: Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա՝ 3 և 2 տարեկան: Նշեմ որոշ կենսագրական տվյալներ: Ունեմ աշխատանք, սակայն մշտական չէ: Ավարտել եմ դպրոցը, ապա սովորել եմ պետական լիցենզավորում ունեցող  քոլեջում, իրավաբան եմ: Ընտանիքիս հետ միասին ցանկանում եմ այցելել ԱՄՆ:

– Շնորհակալություն, պ-ն Հարությունյան: Նմանատիպ հարցեր մեզ հաճախ են ուղղում: Հարցն այն է, որ որևէ մեկը չի կարող նախապես գնահատել ձեր և ձեր ընտանիքի վիզա ստանալու շանսերը: Իրավիճակը յուրաքանչյուր դիմողի հետ կապված տարբեր է, և վիզայի ցանկացած որոշում կայացվում է ըստ այդ իրավիճակի: Իսկ եթե ձեզ հետաքրքրում է, թե տուրիստական/բիզնես վիզաների դիմումների քանի տոկոսն է մերժվում, ապա՝ մոտ 50 տոկոսը:  Սակայն սա ոչինչ չի ասում, քանի որ նախ` վիզայի մասին որոշումները վիճակահանության միջոցով չեն  ընդունվում, և երկրորդ՝ հյուպատոսական պաշտոնյաները դիմումների բավարարման կամ մերժումների որոշակի տոկոս ապահովելու խնդիր չունեն: Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ ցանկացած դիմում դիտարկելիս հյուպատոսական պաշտոնյան առաջնորդվում է այն ենթադրությամբ, որ դիմողն իրավասու չէ ստանալ վիզա, և դիմողն ինքը պարտավոր է հարցազրույցի ընթացքում և փաստաթղթեր ներկայացնելու միջոցով փաստարկել ու ցույց տալ հյուպատոսական պաշտոնյային, որ իրավասու է ստանալ վիզա:

Ուզում եմ նշել, որ ես և իմ գործընկեր հյուպատոսական պաշտոնյաները Հայաստանում հանդիպել ենք դեպքերի, երբ «շատ լավ» իրավիճակում գտնվող անձինք, ովքեր ունեն քաղաքական կապեր, տնտեսապես կայացած են, ոմանք նույնիսկ նախկինում կարճաժամկետ այցերով եղել են ԱՄՆ-ում, ստացել են տուրիստական վիզա, մեկնել ԱՄՆ ու մնացել այնտեղ:  Ի դեպ, վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վիզա ստացածների շուրջ 10 տոկոսը չի վերադարձել: Հյուպատոսական պաշտոնյաների համար սա անցանկալի փաստ է, սակայն դա պատճառ չէ, որ բոլորին մերժենք: Մենք դասեր ենք քաղում այդ դեպքերից, վերանայում ենք որոշումների կայացման մեր մոտեցումները, հարցազրույցների ժամանակ տրվող հարցերը և աշխատում ենք ԱՄՆ ներգաղթային գերատեսչությունների մեր գործընկերների հետ:

Հարց Ա. Մկրտչյանից.- ՀՀ քաղաքացի եմ, 2016թ. մարտից բնակվում եմ Գերմանիայում որպես ուսանող: Այստեղ ես ստացել եմ նույնականացման քարտ 1.5 տարի վավերականության ժամկետով: Պլանավորում եմ ուսանողական արձակուրդիս ընթացքում՝ հուլիսի 16-ից 31-ը, մեկնել Լոս Անջելես: Որտեղի՞ց կարող եմ ստանալ տուրիստական վիզա՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնի՞ց, թե՞  Գերմանիայում ԱՄՆ դեսպանատնից:  

– Տեխնիկապես վիզայի դիմում կարող եք ներկայացնել վիզայի դիմումները քննության առնող ԱՄՆ ցանկացած դեսպանատուն կամ հյուպատոսարան: Սակայն եթե ճիշտ եմ հասկանում, ձեզ հետաքրքրում է Բեռլինում ԱՄՆ դեսպանատանը վիզա ստանալու հնարավորությունը: Վիզայի համար դիմող ցանկացած անձ աշխարհի ցանկացած երկրում նախևառաջ դիտարկվում է որպես ներգաղթի մտադրություն ունեցող անձ, և դիմողը պետք է կարողանա ԱՄՆ հյուպատոսական պաշտոնյային ապացուցել, որ ԱՄՆ-ից դուրս ամուր կապեր ունի, որպեսզի նրա դիմումը բավարարվի: Քանի որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը վիզայի դիմում ներկայացնում է հենց Հայաստանում, ապա այստեղ աշխատող հյուպատոսական պաշտոնյաները գիտեն, թե որն է «ամուր կապ» հանդիսանում ՀՀ քաղաքացիների համար: Գերմանիայում աշխատող հյուպատոսական պաշտոնյան պարտավոր չէ դա իմանալ, նրանցից պահանջվում է իմանալ, թե որն է համարվում ամուր կապ Գերմանիայի հետ: Եթե ձեր հիմնական կապերը Հայաստանի հետ են, իսկ Գերմանիայում աշխատող պաշտոնյան չի տիրապետում դրան, ապա նա դիմումը կմերժի:

Անանուն հարց.- Սկեսուրս դիմել է ԱՄՆ դեսպանատուն ոչ ներգաղթային վիզա ստանալու համար, որպեսզի մեկնի ԱՄՆ՝ դստերը, թոռանը տեսնելու ու այնտեղ իր արձակուրդն անցկացնելու համար: Նրան մերժել են այն հիմնավորմամբ, որ վստահ չեն, թե կվերադառնա Հայաստան: Ուզում եմ նշել, որ սկեսուրս աշխատում է դպրոցում, ուսուցիչ է: Նրա ամուսինը, որդին, թոռը և մայրը բնակվում են Հայաստանում,  ունի սեփականություն Հայաստանում: Նրա դուստրը ԱՄՆ քաղաքացի է, բնակվում է ԱՄՆ-ում: Եթե սկեսուրս ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունենար, ապա նրա աղջիկը համապատասխան միջնորդություն կներկայացներ: Խնդրում եմ հստակեցնել այն հիմքերը, որոնք սկեսուրիս վիզայի դիմումի մերժման պատճառ են հանդիսացել:

– Շնորհակալություն հարցի համար: Սովորաբար մեր թողարկումներում նմանատիպ հարցեր ես չեմ ներառում, քանի որ անձնական տվյալների գաղտնիության մասին ԱՄՆ օրենքով մենք իրավասու չենք առանձին գործերի մանրամասները քննության առնել որևէ երրորդ անձի հետ կամ հրապարակավ: Նշեմ, որ Հայաստանում եղել են շատ դեպքեր, երբ հյուպատոսական պաշտոնյան առաջնորդվել է այն ենթադրությամբ, որ ԱՄՆ քաղաքացի հանդիսացող զավակը կարող էր ՀՀ քաղաքացի ծնողի համար ներգաղթային վիզայի միջնորդություն ներկայացնել, և տրամադրել է տուրիստական վիզա, սակայն ՀՀ քաղաքացի ծնողն, այնուամենայնիվ, տուրիստական վիզայով որոշել է մնալ ԱՄՆ-ում:  Ձեր հարցից դատելով՝ ձեր սկեսուրին մերժել են Ներգաղթի ու քաղաքացիության մասին 214(b) հոդվածի հիմքով, ինչը նշանակում է, որ դիմողը.

  • չի կարողացել բավարար կերպով հիմնավորել հյուպատոսական պաշտոնյայի մոտ, որ իրավասու է ստանալ տվյալ տեսակի վիզա և/կամ
  • չի կարողացել փարատել հնարավոր ներգաղթող լինելու վերաբերյալ կանխավարկածը, ինչը պահանջվում է ամերիկյան օրենքներով, և ինչն անելու համար պետք է ցույց տալ հայրենի երկրի հետ ունցած այն ամուր կապերը, որոնք կստիպեն դիմողին կարճ ժամանակ ԱՄՆ-ում մնալուց հետո վերադառնալ հայրենի երկիր:

214(b) հոդվածի հիման վրա տրված մերժումը վերաբերում է տվյալ դիմումին, ինչը նշանակում է, որ գործը փակելուց հետո այլ քայլեր հնարավոր չէ ձեռնարկել: Բողոքարկման գործընթաց, որպես այդպիսին, չի գործում: Եթե դուք կամ ձեր սկեսուրը կարծում եք, որ կան հավելյալ տեղեկություններ, որոնց դիտարկումը վիզայի վերաբերյալ որոշման հարցում կարող է դերակատարում ունենալ, կամ մերժված դիմումի պահի համեմատ  հանգամանքների զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, ապա կարող եք վիզայի համար նորից դիմում ներկայացնել, ինչը նշանակում է, որ կրկին պետք է լրացնել դիմում, վճարել սահմանված միջնորդավճարը և նոր հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերել:

Հարց Է. Դավթյանից.- Ծնվել և ապրում եմ Հայաստանում: Սիրածս աղջիկն էլ է Հայաստանից և 2016թ. մայիսին շահել է գրին քարտի խաղարկությունում:  Մենք ընկերություն ենք անում 2011թ.-ից, դեռևս ամուսնացած չենք, և, բնականաբար, նա իր դիմումի մեջ իմ մասին չի հիշատակել: Այս տարի ավելի ուշ պլանավորում ենք հարսանիք անել: Խնդրում եմ նշել, թե ինչ քայլեր մենք պետք է ձեռնարկենք, որպեսզի երկուսս էլ ստանանք ներգաղթային վիզա: Այս մասին դեսպանատանը հարսանիքից առա՞ջ է պետք  տեղյակ պահել, թե՞ հետո: Կարճ ասած, ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է պետք է անել, որ երկուսս էլ վիզա ստանանք և երկուսով մեկնենք ԱՄՆ:

– Շնորհակալություն, Է. Դավթյան, հարցի համար: Շնորհավորում եմ ձեզ առաջիկա հարսանիքի ու առաջիկայում ԱՄՆ տեղափոխվելու համար: Իմացեք, որ ձեր հարսնացուի հետ ԱՄՆ գնալու հետ կապված որևէ անհանգստանալու բան չունեք: Եթե նախընտրում եք մեկնել միաժամանակ, ապա պետք է հնարավորինս շուտ ամուսնանաք: Ամուսնությունից  հետո, եթե ձեր դիմումը դեռևս գտնվում է Քենտուքիի հյուպատոսական կենտրոնում, պետք է նրանց տեղյակ պահեք այդ մասին  և իմանաք, թե ինչ հավելյալ փաստաթղթեր է պետք ուղարկել: Իսկ եթե գործն արդեն դեսպանատանն է, ապա պետք է այդ մասին տեղյակ պահել դեսպանատանը: Քանի որ անհրաժեշտ փաստաթղթերի համար ժամանակ կպահանջվի, ուստի ցանկալի է, որ գործընթացը հնարավորինս շուտ սկսեք: Դա ձեզ ավելի մեծ հնարավորություն կտա, որպեսզի ձեր գործերին ընթացք տրվի միաժամանակ: Բացի դիմումից՝ անհրաժեշտ են նաև այլ փաստաթղթեր, օրինակ՝ բժշկական զննության փաթեթ, նաև միջնորդավճար, որը պետք է վճարել դեսպանատանը, և դուք պետք է նաև հարցազրույց անցնեք: Հյուպատոսական պաշտոնյան նախ կփորձի հասկանալ ձեր և ձեր ընկերուհու հարաբերությունները: Դրանց  մասին փաստող լուսանկարներ կամ այլ փաստարկներ, անշուշտ, կարող եք ներկայացնել, սակայն հյուպատոսական պաշտոնյան ավելի շատ կհիմնվի հարցազրույցի ընթացքում ձեր և այդ ժամանակ արդեն ձեր կինը դարձած անձի պատասխանների վրա:  Դուք և ձեր ընկերւհին պետք է այս գործընթացն ավարտեք ու ԱՄՆ մեկնենք ոչ ուշ, քան 2016թ. սեպտեմբերի 30-ը:  Կրկին շնորհավորում եմ հարսանիքի ու ԱՄՆ տեղափոխվելու առիթներով:

Շնորհակալ եմ այս երկու տարիների ընթացքում ինձ ուղղած ձեր լավ հարցերի համար: Հուսով եմ՝ կարողացել եմ օգնել ձեզ ավելի լավ պատկերացնել վիզայի ստացման ու ներգաղթային գործընթացները: Դրանք տարբերվում են այլ երկրների ընթացակարգերից, սակայն հիմնվում են ամերիկյան օրենքների վրա, որոնք հրապարակավ հասանելի են բոլորի համար: ԱՄՆ դեսպանատներում ու հյուպատոսարաններում մեծապես կարևորվում է  սպասարկման որակը, և անկախ վիզա տրամադրելու կամ մերժելու հանգամանքից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը ձեզ կցուցաբերեն արհեստավարժ և բարեհաճ վերաբերմունք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում