Այսօր Իրանում կյանքի կկոչվի այդ երկրի դատարանի որոշումը, համաձայն որի կնոջը կուրացրած տղամարդուն կզրկեն տեսողությունից: Այս մասին հաղորդում է BBC-ն: 6 տարի առաջ Մաջիդ Մոբահեդին առաջարկություն է արել Ամինե Բահրամիին, սակայն մերժում է ստացել, որից հետո տղամարդը թթվի լուծույթը ցողել է կնոջ դեմքին` այլանդակելով այն և զրկելով նրան տեսողությունից:
Շարիաթի օրենքով, երբ նախատեսվում է նմանատիպ պատիժ, ինչ և գործած հանցանքն է, Մոբահեդիին նույնպես կզրկեն տեսողությունից, ինչի մասին որոշում է կայացրել Իրանի գերագույն դատարանը: Ամինե Բահրամին BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ վերջին 6 տարվա մեջ առաջին անգամ իրեն երջանիկ է զգացել:
Դատարանի որոշմամբ, թթվի լուծույթով տեսողությունից զրկելը տեղի կունենա նարկոզի միջոցով: Ներկա կգտնվեն նաև տուժած կնոջ բարեկամները: