News Georgia-ի փոխանցմամբ, Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Թբիլիսիում հայտարարել է, որ եթե Ռուսաստանն իր զորքերը դուրս բերի Մերձդնեստրից, ապա Վրաստանը կողջունի ռուսական այդ քայլը.
«Մեր տեղեկություններով, բանակցությունները չեն հասել իրենց եզրափակիչ կետին: Դրա համար ես զերծ կմնամ կոնկրետ մեկնաբանություններ անելուց:
Սակայն այն օրը, երբ ռուսական զորքերը կլքեն Մերձդնեստրը, և կվերականգնվի Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, Վրաստանի համար դա երջանիկ ու տոնական օր կլինի: Դա վերաբերում է նաև Մոլդովայի մյուս դաշնակիցներին»:
Հիշեցնենք, որ Վրաստանն ու Մոլդովան ընդգրկված են ՎՈՒԱՄ կազմակերպության մեջ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա):