Բրիտանական ֆունտ ստերլինգի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազում է Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քարնիի ելույթից հետո։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Առավոտյան ֆունտի փոխարժեքը դոլարի նկատմամբ իջել է՝ 1.3023 դոլարից հասնելով 1,2908 դոլարի։ Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ իջել է՝ 1,1075 դոլարից հասնելով 1,1051 դոլարի։
Քարնին հայտարարել էր, որ հանրաքվեի հետ կապված ռիսկերը նույնիսկ մինչ դրա անցկացումը համարվել են ամենալուրջ ներքին կարճաժամկետ ռիսկերը Բրիտանիայի ֆինանսական կայունության համար։
Ճապոնական իենի փոխարժեքն աճել է անվտանգ ակտիվների պահանջարկի մեծացման և ԿԲ-ների կողմից արժութային քաղաքականության մեղմացման սպասումների ֆոնին։