Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

PR-ից սև PR մի քայլ է

Տարբեր պաշտոնյաներ սկսել են հայտարարել, թե իշխանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Հայաստանում գնաճը զսպվել է, և գները նույնիսկ սկսել են նվազել: Մենք, իհարկե, սովոր ենք, որ մեր պաշտոնյաները կարող են դեմքի խելոք արտահայտությամբ կանգնել ու ցինիզմով և ստով լեցուն ելույթներ ունենալ հասարակության առաջ` իրենց կամ ժողովրդին դնելով հայտնի չորքոտանու տեղ: Բայց մենք պարբերաբար առիթ ենք ունենում բացահայտելու, որ պաշտոնյաների այդ հակումներն ու «տաղանդը» սահման չունեն: Այն, որ շատ ապրանքատեսակների, հատկապես բանջարեղենի առումով գնանկում նկատելի է` անհերքելի փաստ է իհարկե:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դա ոչ մի կապ չունի իշխանության քաղաքականության հետ, ոչ մի կապ չունի այն էքսկուրսիաների հետ, որ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի գլխավորությամբ կատարվում են դեպի գյուղեր, իբր գյուղացուն օգնելու և գները նվազեցնելու բուռն մղումով: Գյուղմթերքների գները միշտ էլ մարտին ավելի էժան են լինում, քան փետրվարին, իսկ ապրիլին ավելի էժան են լինում, քան մարտին, մայիսին էլ ապրիլից են էժան լինում, իսկ հունիսին, կարող ենք հավատացնել, որ ավելի էժան կլինեն, քան մայիսին են: Սա մի ցիկլ է, որը կրկնվում է ամեն տարի և բացատրվում նրանով, որ եղանակի ջերմացման հետ մեկտեղ գյուղմթերքների ծավալն ավելանում է, ինչն ինքնաբերաբար բերում է գների անկման:

Այստեղ իշխանությունը որևէ կապ չունի, և այդ մասին հայտարարությունները պարզապես քարոզչական ստեր են, որ մատուցվում են հասարակությանը` այն հաշվարկով, որ մարդիկ զուրկ են տարրական տրամաբանությունից և չեն փորձում հասկանալ իրենց տեսածն ու լսածը: Իրականում Հայաստանում տեղի է ունենում ընդամենը սեզոնային գնանկում, որը կանխատեսելի էր երևի թե նույնիսկ դպրոցահասակների համար: Դե մեր կառավարությունը գոնե այդքան խելք ունի, և հաշվարկեցին, որ այդ հանգամանքը կարելի է հիանալիորեն օգտագործել քարոզչական նկատառումներով: Սերժ Սարգսյանը հայտնի խորհրդակցություն անցկացրեց, ժամկետ սահմանեց մայիսն ու հունիսը, երբ ապրանքների և հատկապես գյուղմթերքների սեզոնային գնանկումը մարտի ու ապրիլի համեմատ նկատելի է լինում, և PR մեքենան գործի դրվեց:

Ինքնին հասկանալի է, որ առաջիկա ընտրական շրջանում մենք հաճախ ենք ականատես լինելու նմանօրինակ քարոզչական հնարքների: Օրինակ` իշխանությունը հայտարարեց Հայաստանում գազի գնի չբարձրանալու, իսկ սոցիալապես անապահով խավերի համար անգամ այդ գնի մի մասը սուբսիդավորելու մասին, սակայն համառորեն հրաժարվում է ասել, թե իսկ Ռուսաստանն ինչքանո՞վ է մեզ գազ վաճառելու սահմանի վրա: Մինչդեռ մամուլում տարբեր տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին մատակարարվող գազի գինը 180 դոլարից հասցնում է 200-ի: Սակայն հայկական կողմը համառորեն հրաժարվում է այդ մասին հանգամանալից բացատրություններ տալուց, այլ միայն PR տրամաբանությունից կառչած` հայտարարում է, որ Հայաստանում գազի գինը չի բարձրանա:

Շատ լավ, չի բարձրանա, բայց ինչի՞ հաշվին, հարգելի իշխանություն: Չէ՞ որ մենք` հարկատուներս, ուզում ենք իմանալ, թե նախընտրական էժան գազն ինչքա՞ն է նստելու մեզ վրա իրականում, ինչո՞վ ենք մենք դրա դիմաց վճարելու: Սակայն այդ մասին ոչ մի խոսք, որովհետև խոսքը խոսք է բերելու, և ասենք` պարզվելու է, որ իշխանությունը նախկին տարիներին էլ ուներ գազը չթանկացնելու հնարավորություն, սակայն, չգիտես ինչու, չէր անում դա և բարձրացնում էր գազը` Հայաստանի քաղաքացուն ստիպելով դրա համար վճարել ավելին, քան եվրոպացիներն են վճարում: Պարզ է, որ իշխանությանը բոլորովին ձեռնտու չէ այդ մասին խոսել, որովհետև այդ դեպքում PR-ը վերածվում է սև PR-ի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում