Tuesday, 16 04 2024
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Արկտիկայի բնական հարստությունների համար պայքարում են 8 երկրներ. Wikileaks

Բրիտանական The Independent թերթում հրապարակվել է Շոն Ուոքերի «Արկտիկայի հարստության գաղտնի պայքարը» խորագրով հոդվածը.
«Wikileaks-յան նոր հրապարակումների համաձայն` Արկտիկյան խորհուրդը, որի կազմում են գտնվում են 8 երկրներ (ԱՄՆ, Ռուսաստան, Կանադա, Դանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Իսլանդիա) ոչ վաղ անցյալում հավաքվել է Գրենլանդիայի Նոուկ քաղաքում` արկտիկյան տարածքներում միջազգային համագործակցության պայմանավորվածության շուրջ:

Wikileaks-յան փաստաթղթերում նշված է, որ Վաշինգտոնը ներկայումս դիտարկում է Դանիայի պրոտեկտորատի տակ գտնվող Գրենլանդիային անկախություն շնորհելու տարբերակը, ինչպես նաև այնտեղ սեփական դիրքերի ամրապնդումը (երկրաբանների գնահատմամբ` Գրենլանդիայի ածխաջրածնային պաշարները համեմատելի են Հյուսիսային ծովի պաշարների հետ):

2007 թվականին ամերիկյան դիվանագետների ուղարկած հաղորդագրություններում նշված է, որ հորիզոնում երևացող Գրենլանդիայի անկախացումն ԱՄՆ-ի առջև եզակի հնարավորություններ կբացի` տնտեսական ու անվտանգության պլանում:

Գրենլանդական գագաթաժողովում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասնակցությունը վկայում է արկտիկյան ջրերի հանդեպ ԱՄՆ մեծ հետաքրքրության մասին: Դրա նախօրեին Քլինթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից ծովի հատակի կարգավիճակին առնչվող միջազգային օրենսդրության շուրջ ՄԱԿ-ի պայմանագրի վավերացումը կարելի է ուշացած համարել: Ռուսաստանն ու Արկտիկայի մյուս երկրները պայմանագիր են ստորագրել, սակայն Արկտիկայի ջրերի մեծ մասի կարգավիճակը շարունակում է մշուշոտ մնալ:

Նախորդ շաբաթ հրապարակված միջազգային հետազոտություններում ասվում է, որ առաջիկա 90 տարիների ընթացքում համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ մինչև 1.6 մետր: Այս կանխատեսումներն ի հայտ բերեցին արկտիկյան պաշարների լավագույն կերպ յուրացնելու խնդիրը:
Մասնագետները վստահ են, որ Արկտիկայում են գտնվում աշխարհի չհետախուզված նավթի ու գազի պաշարների 1/4-ը:

Greenpeace կազմակերպության ներկայացուցիչ Բեն Էյլիֆի խոսքերով` արկտիկյան առաջատար երկրները պատրաստվում են լուրջ պայքար մղել սառցային շերտից ազատվելիք օգտակար հանածոների արդյունահանման հարցում:

Ռուսաստանն ունի ամենամեծ արկտիկյան ծովափը: Բացի այդ, նա օժտված է ռազմական ու քաղաքացիական սառցահատների նավատորմով, որոնք երթևեկում են Արկտիկայի միջով անցնող երթուղիներով: Ի տարբերություն մյուս արկտիկյան երկրների, որոնք իրենց հյուսիսային հատվածներում ունեն միայն փոքր ավաններ կամ հետազոտական կայաններ, Ռուսաստանն ունի խոշոր քաղաքներ, որոնց թվում է Մուրմանսկը:

Աշխարհն Արկտիկայում Ռուսաստանի ամբիցիաների մասին իրազեկվեց 2007 թվականին, երբ Վլադիմիր Պուտինի հրամանով բևեռախույզ ու պատգամավոր Արթուր Չիլինգարովի գլխավորած խումբը սուզանավով հասավ Հյուսիսային բևեռ և տեղադրեց ռուսական վիթխարի եռագույնը: Սա անհանգստություն առաջացրեց Վաշինգտոնում և տվյալ տարածաշրջանի նկատմամբ հավակնություններ ունեցող մյուս երկրներում:

Կանադայի արտգործնախարար Փիթեր ՄաքՔեյը հայտարարեց, որ այժմ 15-րդ դարը չէ, որպեսզի պարզապես դրոշ տեղադրեն: Փաստաթղթերից մեկում էլ մեջբերում էր արված ռուսական նավատորմի հրամանատարից, ըստ որի` հետագայում ակտիկյան ավազանում չպետք է բացառել ուժերի վերաբաշխումը` ընդհուպ մինչև ռազմական միջամտություն»:

Հիշեցնենք, որ 2008 թվականի դեկտեմբերին ռուս փորձագետ Մաքսիմ Կալաշնիկովն իր «Գլոբալ տաքացումը մեր դաշնակի՞ցն է» խորագրով հոդվածում նշել էր. «ԱՄՆ Ազգային հետախուզության խորհրդի և Անվտանգության եվրոպական ինստիտուտի կողմից պատրաստված «Գլոբալ կառավարումը 2025 թվականին» կանխատեսումային զեկույցում նշված է, որ սառցային շերտի վերացումը երկու խոշոր հեռանկար է առաջացնում.
ա) հեշտանում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հատակին ընկած բնական պաշարների արդյունահանումը, բ) հեղաշրջում կառաջանա լոգիստիկայի բնագավառում, քանի որ Հյուսիսային Ատլանտիկան Խաղաղ օվկիանոսի հյուսիսային ջրերին կապող ռուսական Հյուսիսային ծովային ճանապարհը 5000 ծովային մղոնով առավել կարճ է, քան Սուեզի ջրանցքի պարագայում:

Դրանով հնարավոր կլինի նաև 1 շաբաթով տնտեսել ժամանակը: Փաստորեն, ԱՄՆ-ին ու Եվրոպային արդյունաբերական Ասիային կապող ճանապարհը կանցնի Ռուսաստանի հյուսիսային հատվածին հարակից ջրերով:
Նույնը վերաբերում է Կանադայի հյուսիսային ափերի մոտով անցնող և Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսները միմյանց կապող Հյուսիս-արևմտյան երթուղուն, որն իր հերթին 4000 ծովային մղոնով առավել կարճ է, քան Պանամայի ջրանցքի պարագայում:

Ամերիկյան փորձագետները վստահ են, որ արկտիկյան ավազանը սառցե շերտից կձերբազատվի մինչը 2060 թվականը (National Snow and Ice Data Center)»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում