Բրիտանական ֆունտ ստերլինգը եվրոյի նկատմամբ ընկել է 2.5 տարում նվազագույն նշագծի՝ Անգլիայի բանկի հաշվետվության հրապարակման նախաշեմին՝ նվիրված Brexit Brexit-ից հետո երկրի ֆինանսական կայունությանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Այսպիսով՝ բրիտանական արժույթը եվրոյի նկատմամբ ընկել է 1.1 տոկոսով և կազմել 0.84 ֆունտ, ինչը նվազագույն ցուցանիշ է 2013-ի դեկտեմբերից ի վեր։
Դոլարի նկատմամբ ֆունտի փոխարժեքն ընկել է 1.3 տոկոսով՝ հասնելով 1.31 դոլարի, ինչը, Bloomberg-ի տվյալներով, ամենացածր ցուցանիշն է 1985 թվականից ի վեր։