Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, այս տարվա սեպտեմբերին Մեծ Բրիտանիան կփոխի Ադրբեջանում իր դեսպանին: Աշնանը ներկայիս դեսպան Քերոլին Բրաունին փոխարինելու է Փիթեր Բեյթմենը:
Նշվում է, որ բրիտանացի դիվանագետ Բեյթմենը երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտնվել է 1984 թվականին, իսկ 2007 թվականին եղել է Լյուքսեմբուրգում Մեծ Բրիտանիայի դեսպանը:
Բացի այդ, իր դիվանագիտական կարիերայի ժամանակ Բեյթմենը Մեծ Բրիտանիայի շահերը պաշտպանել է նաև Տոկիոյում, Բեռլինում և Լա Պազում: