Թբիլիսիում մեկնարկած Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության 7-րդ տուրում Լիլիթ Գալոյանը հաղթանակ տարավ Ավստրիայի ներկայացուցիչ Եվա Մոզերի նկատմամբ և այժմ առաջատարներին ընդամենը մեկ միավորով է զիջում:
5 միավոր ունի նաև Էլինա Դանիելյանը, ով այս տուրում ոչ-ոքի խաղաց Սլովակիան ներկայացնող Աննա Մուզիչուկի հետ: Լիլիթ Մկրտչյանն էլ միավորը կիսեց ադրբեջանցի Նարմին Քազիմովայի հետ և մեկ միավորով ետ է մնում Գալոյանից ու Դանիելյանից: Այս տուրում Հայաստանի 3 առաջատար շախմատիստուհիներն էլ խաղում էին սպիտակ ֆիգուրներով: