«Առաջին լրատվական»-ի հավաստի աղբյուրների տեղեկություններով ՀՀ նախկին Պաշտպանության նախարար, այժմ`ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը որոշել է լքել Հայաստանը: Այս մասին նա անկեղծացել է մտերիմների շրջապատում:
Մեր աղբյուրների տեղեկություններով`Միքայել Հարությունյանը մտադիր է ընտանիքը տեղափոխել Չեխիայի հանրապետություն, որտեղ վերջինս տարիներ շարունակ ներդրումներ է կատարել: Այս օրերին տարբեր զորամասերում իրականացվող ստուգումները, մեր աղբյուրների տեղեկություններով, Միքայել Հարությունյանի փոխարեն իրականացնում է գեներալ-մայոր Լեոնիդ Մարտիրոսովը:
2008թ. Մարտի 1-ի ողբերգության գլխավոր դերակատարներից մեկի` Միքայել Հարությունյանի մասին այս տեղեկությունը բավական ուշագրավ է Մարտի 1-ի բացահայտման շուրջ Սերժ Սարգսյանի` ապրիլի 20-ի հանձնարարականի ֆոնին, որին հետևեցին Ռոբերտ Քոչարյանի, Տիգրան Թորոսյանի «պարզաբանում-ցուցմունքները»: