Ինչպես այսօր գրում է ռուսական Коммерсант օրաթերթը, Russia Today ռուսական անգլիալեզու հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մտնելու է «Առաջին ալիքի» տնօրենների խորհրդի մեջ: Նշվում է, որ այս իրադարձությունը տեղի կունենա առաջիկայում:
Ինքը` Մարգարիտա Սիմոնյանը, այս տեղեկությունը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել: Այս քայլը համարվում է նախագահ Մեդվեդևի բարեփոխումների մի մասը, քանի որ նա որոշել է պետական հիմնարկություններից դուրս բերել չինովնիկներին: Մարգարիտա Սիմոնյանը կզբաղեցնի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գրոմովի տեղը:
Բացի Մարգարիտա Սիմոնյանից, խորհրդում տեղ կզբաղեցնի մեկ այլ հայ ևս՝ Կարեն Շահնազարովը, որն այս պահին գլխավորում է «Մոսֆիլմը»: