Friday, 29 03 2024
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ

Պուտինը ցնծում է. Էրդողանը պոչը քաշում է. The Washington Times, ԱՄՆ

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան խոցեց ռուսական ՍՈւ-24 կործանիչը՝ այդ քայլով ցույց տալով Ռուսաստանին իր անհամաձայնությունը նրա կատարած ագրեսիայի նկատմամբ: Այդ միջադեպը ապտակ էր Ռուսաստանի նախագահ Պուտինին, ով սովոր է հաշվի չնստել ոչ ոքի հետ և շարունակ ագրեսիվ գործողություններ է կատարում՝ ընդգծելով ԱՄՆ-ի և Եվրոպայի դիրքերի թուլությունը:

Կրեմլի գործողությունները Ղրիմում և Դոնբասում ոչ մի արգելքի չհանդիպեցին: Ամերիկյան ողջ զրահապատ տեխնիկան դուրս բերվեց Եվրոպայից: ՆԱՏՕ-ի և ամերիկյան զինուժը խեղճացած վիճակում էր: Թվում էր, թե ոչ մեկը չէր կարող խանգարել Կրեմլին անարգել իրագործել իր ծրագրերը: Նախագահ Օբաման նահանջել էր Սիրիայում իր «կարմիր գծերից»: Եթե Ռուսաստանը պատրաստվում էր մերթընդմերթ խախտել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սահմանը, ո՞վ պետք է նրան կանգնեցներ:

Թուրքիայի նախագահ Էրդողանին անհանգստացնում էին ոչ միայն իր երկրի օդային սահմանի խախտումները: Սուննի Թուրքիան վաղեմի հակամարտության մեջ էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ՝ հույսով, որ մի օր կազատվի իրեն սահմանակից շիաների սպառնալիքից: Եվ հանկարծ Ռուսաստանը գլխիվայր շրջեց իրերի դասավորությունը՝ ռազմական օգնություն ցուցաբերելով իր դաշնակից Ասադին: Ընդդիմությունը փախուստի դիմեց:

Ինքնաթիռի խոցումը հանարծակիի բերեց Ռուսաստանին. գազազած Պուտինը այն համարեց հարված թիկունքից: Թուրքիան և Ռուսաստանը խոր տնտեսական կապեր ունեին, գլխավորապես զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտում: Մոսկվան Թուրքիայից ներողություն էր պահանջում, ինչը համառորեն մերժում էր Թուրքիան: Պուտինը անմիջապես պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ:

Պուտինի ձեռքում այլ հաղթաթղթեր կային

Ռուսաստանը սկսեց աջակցել քրդական ուժերին, որոնք Թուրքիայի համար տևական ժամանակ է, ինչ սպառնալիք են: Թուրքիայի հարավային սահմանի մոտ քրդական այդ կիսաանկախ պետության ձևավորման հեռանկարը լցրեց Անկարայի համբերության բաժակը:

Այս շաբաթ Թուրքիան այևս չդիմացավ. Էրդողանը նամակ ուղարկեց Կրեմլ, որտեղ իր ափսոսանքն էր հայտնում միջադեպի կապակցությամբ: «Մենք չէինք ուզում և մտադիր չէինք խոցել այդ ինքնաթիռը»,- գրել է նա: Ցավակցություն հայտնելով օդաչուի ընտանիքին՝ Էրդողանը խնդրել է ներել իրենց:

Ու թեպետ Թուրքիան այժմ փորձում է այլ կերպ մեկնաբանել նամակի բովանդակությունը, որպեսզի փրկի իր դեմքն անհաջող խաղում, այնուամենայնիվ իրադարձությունների նման զարգացումը նշանակում է ամբողջական պարտություն: Այն փաստը, որ Էրդողանն իր նամակը ուղարկեց Brexit-ից անմիջապես հետո, պատահական չէ. Թուրքիան, որին վաղուց թույլ չեն տալիս միանալ տնտեսական միությանը, զգում է, թե ինչպես է ուժասպառ լինում ԵՄ-ն: Պուտինը վաղուց է ուզում թուլացնել արևմտյան ինստիտուտները: Հնարավոր է, որ Թուրքիան նաև Իրան-Սիրիա-Ռուսաստան միության ճնշմանն է ենթարկվում հարավում:

Ցանկացած դեպքում այս դրվագը նշանակում է հարավային թևում ամրացող Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի դիրքերի թուլացում: Կրեմլը ապացուցեց, որ առաջինը չի զիջի, և պատրաստ է դիմակայել ցանկացած դժվարության, մինչև Արևմուտքը փոխի իր դիրքորոշումը:

Արևմուտքը պիտի հասկանա, որ սպասման խաղում ռուսները միշտ հաղթող դուրս կգան. դա նրանց գեներում է: Մոսկվայի վարքագծի վրա ազդելու միակ միջոցը ուժի կիրառումն է: Որքան էլ առաջադիմականների և ազատականների համար տհաճ լինի պատերազմին պատրաստվելը, դա միակ ելքն է պատերազմից խուսափելու, հատկապես երբ խոսքը Ռուսաստանի մասին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում