Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հրաձգությամբ ուղեկցված ծեծկռտուքի հետևանքով վիրավորվել է չորս մարդ, հաղորդում է Interfax-ը:
Նախնական տվյալներով՝ հակամարտությանը մասնակցել են թուրքեր և ադրբեջանցիներ: Նրանց միջև վիճաբանություն է ծագել տեղի ժամանակով ժամը մոտ 15.00-ին, Իզմայլովյան մայրուղու 73 տան մոտ: Կրակոցներն արձակվել են տրավմատիկ զենքից:
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են միայն վիրավորներին, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Հակամարտության մյուս մասնակիցներին հաջողվել է թաքնվել: