Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Հայրենասիրական ուժերի և անհատ քաղաքացիների համաժողով (տեսանյութ)

Կառավարության նիստերի դահլիճում այսօր հավաքվել էին ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանի նախաձեռնած հայրենասիրական ուժերի և անհատ քաղաքացիների համաժողովի ներկայացուցիչները:

Ինչպես նշեցին համաժողովի կազմակերպիչները, այս շարժումը նպատակ ունի համախմբել բոլոր այն ուժերին, ովքեր երկրում փոփոխություններ են ցանկանում իրականացնել:

ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը համաժողովի ընթացքում նշեց, որ այսօր մենք ապրում ենք խառնակ ժամանակաշրջանում, երբ երկրի քաղաքական էլիտան կորցրել է հասարակության վստահությունը, ինչպես նաև վստահությունը սեփական շարքերի մեջ:

Խաչատրյանը նկատեց, որ Հայաստանի առջև այսօր ծառացած մի քանի հիմնական խնդիրներ կան` ընտրությունների անարդարացիությունը, իշխանության և կապիտալի սերտաճումը, բարոյական արժեքների կորուստը:

Համաժողովին ներկա էր նաև «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ով նշեց, թե 20 տարի է, ինչ ամբողջ ազգով դեգերում ենք անապատում. «20 տարի է` անկախ Հայաստանի փնտրտուքի մեջ ենք: Այսօր ո´չ նախարարները, ո´չ նախագահները, ո´չ օլիգարխները չունեն ելքի դեղատոմս: Մենք մոռացել ենք մեր աստվածներին` ոսկե հորթին ենք պաշտում: Հարստությունը կերել է մարդկանց»:

Մանուչարյանի գնահատմամբ, ստեղծված իրավիճակից միակ ելքը իշխանությունը ժողովրդի ձեռքը տալն է. «Մենք արդեն մի անգամ արել ենք դա, իսկ հետո մոռացել: Ժողովուրդը պետք է այնպես կանգնած լինի, որ իշխանավորը, օլիգարխը ժողովրդին հաշվետու լինի: Ժողովուրդն ինքը պետք է որոշի, որ վիճակը սարդարապատային է, պետք է հավաքվի: Այդ ժամանակ կունենանք այն Հայաստանը, որը երազում ենք»:

ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանն էլ իր ելույթում նշեց, որ այսօր կայանում է հայրենասիրական ուժերի միավորում, և դուռը բաց է բոլորի համար. «Որ հետո չասեն` Տիգրան Կարապետյանը մենակ է»:

Համաժողովի մասնակիցները ձևավորեցին 9 հոգուց բաղկացած համակարգող խորհուրդ, որը զբաղվելու է համաժողովի գործունեությամբ: Վարդան Խաչատրյանը ներկաներին տեղեկացրեց, որ հաջորդ հավաքի ժամանակ իրենք որոշելու են առաջիկայում կատարվելիք քայլերը:
Նկատենք, որ համաժողովին ներկա էին մի քանի տասնյակ մասնակիցներ, ինչպես նաև ՌԱԿ կուսակցության ներկայացուցիչը, որին Կարապետյանը հատուկ ողջունեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում