Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչում մրցում է Իռլանդիայի թիմի հետ:
Մինչ այս Հայաստանի թիմը 83:64 հաշվով հաղթել էր Մոլդովային, 70:63 հաշվով զիջել էր Անդորրային և խմբային փուլի վերջին խաղում հաղթել էր Ուելսին 92:40 հաշվով:
Իռլանդիայի հավաքականը A ենթախմբում զբաղեցրեց առաջին տեղը: Առաջին խաղում Իռլանդիայի թիմը 100:43 հաշվով հաղթել էր Ջիբրալթարին, այնուհետ 91:34 հաշվով՝ Մալթային, իսկ խմբային փուլի վերջին խաղում՝ 79:55 հաշվով Սան Մարինոյին:
Ուղիղ եթերն այստեղ