Thursday, 25 04 2024
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում

Ի՞նչն է մտահոգել Իրանին Հայաստանում

Հայաստանի ներքաղաքական գործընթացն անցնող շաբաթ բավական հետաքրքրական «միջամտությունների» ենթարկվեց` մեկ ներքին, մեկ արտաքին, որոնք, սակայն, կարծես թե բավական շաղկապված են իրար, համենայնդեպս մեծ է դրա հավանականությունը:
Նախ հերթական հարցազրույցը տվեց Ռոբերտ Քոչարյանը, որի բովանդակությունը, թերևս, հայտնի է ընթերցողների զգալի մասին, ինչպես նաև երևի թե հայտնի են այդ բովանդակության վերաբերյալ տարբեր վերլուծություններն ու մեկնաբանությունները: Այդ առումով, թերևս, չկա ավելորդ հիշեցումների և հիշատակումների կարիք: Մյուս «միջամտությունը», թերևս, Իրանի արտգործնախարարի տեղակալ, Իրանի նախագահի հատուկ բանագնաց Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանի այցն էր Հայաստան: Այցի օրակարգի մեջ, իհարկե, չկա որևէ ներքաղաքական հարց, սակայն երբ փորձում ենք գնահատել այն մթնոլորտն ու միջավայրը, որում տեղի է ունենում այցը, ապա տեսնում ենք, որ Իրանի նախագահը կարծես թե չուներ Հայաստան հատուկ բանագնաց գործուղելու այլ հրատապ պատճառ: Իսկ արդյո՞ք ներքաղաքական պատճառն Իրանի համար հրատապ էր և ինչո՞վ էր հրատապ:

Որ Իրանը Հայաստանի ներքաղաքական կյանքով հետաքրքրվել է մշտապես և բավական խորությամբ` գաղտնիք չէ: Դա նաև միանգամայն տրամաբանական է` նկատի ունենալով այն ընդհանուր հարցերն ու շահերի համակարգը, որ կա Իրանի և Հայաստանի միջև, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներում Հայաստանի դերը, մասնավորապես Ղարաբաղի հարցում: Չնայած Ադրբեջանի հետ, այսպես ասած, իսլամական շրջանակի երկիր լինելու հանգամանքին, Իրանի համար տարածաշրջանային շատ ավելի հուսալի դարպաս է եղել, կա ու թերևս կմնա Հայաստանը: Ադրբեջանի հետ Իրանն ունի հյուսիսում բնակվող ադրբեջանցիների, ինչպես նաև Կասպիցի ռեսուրսների բաժանման հարցեր, որոնք այդ պետությունների միջև միշտ էլ, թերևս, պահպանելու են որոշակի սառնություն և զսպվածություն: Այսինքն` պարզ է, որ եթե Իրանը Կովկասում ունի շահեր, իսկ դա աներկբա է, ապա նրան այլ բան չի մնում, քան հետաքրքրված լինել Հայաստանի հետ ջերմ հարաբերությամբ, ինչով էլ պայմանավորվում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներով Իրանի հետաքրքրվածության բնականությունը: Այստեղ, իհարկե, հարկ է նկատել, որ Հայաստանի համար էլ Իրանի հետ հարաբերության ջերմությունն ունի կենսական նշանակություն: Այդ իմաստով, հետաքրքրվածության բնական հիմքը փոխադարձ է, և կողմերը, թերևս, սխալ թույլ կտան այդ հանգամանքը անտեսելու դեպքում:

Իսկ ի՞նչը պետք է հուզի, կամ ի՞նչը կարող է հուզել Իրանին ներկայիս ներհայաստանյան գործընթացում: Թող զարմանալի չթվա, բայց Իրանին կարող է հուզել Կոնգրեսի և իշխանության երկխոսությունը, հատկապես այն դեպքում, երբ ակտիվորեն շրջնառվում են տեղեկություններ, որ այդ երկխոսությունն իրականացվում է ԱՄՆ միջնորդությամբ: Իհարկե հասկանալի է, թե ինչ մտահոգություններ կարող է ունենալ Իրանը: Այդ երկրի համար առնվազն հետաքրքրական կլինի և գուցե նույնիսկ անցանկալի, որ Հայաստանում ներքաղաքական ստատուս քվո ձևավորվի ամերիկյան «ճաշակով»` նկատի ունենալով ամերիկա-իրանական փոխհարաբերությունը: Մյուս կողմից` արժե իհարկե նշել հանգամանքը, որ շատ փորձագետներ են ի դեմս Հայաստանի տեսնում Իրանի և Արևմուտքի միջև միջնորդական պոտենցիալ, և այդ տեսանկյունից էլ Իրանը, բնականաբար, հետաքրքրված է լինելու Հայաստանի ներքաղաքական զարգացումներով, առավել ևս` եթե դրանք տանում են Հայաստանում Արևմուտքի դիրքերի ամրացման` երկրում գերակա արժեքային կողմնոշիչների տեսքով:

Հետևաբար, պետք չէ նաև բացառել, որ Իրանը հետաքրքրված է ոչ միայն մտահոգությամբ, այլ նաև գուցե հնարավորություններով, որոնք կարող է նշմարել Հայաստանի ներքաղաքական գործընթացի միջոցով Արևմուտքի հետ հարաբերվելու առումով: Սակայն տեղեկությունները, թե ներհայաստանյան գործընթացն իրականացվում է ամերիկյան միջնորդությամբ` որևէ պաշտոնական կամ փաստական հավաստիացում չեն ստացել: Բայց այստեղ կա նաև մեկ այլ խնդիր` կապված Ղարաբաղի հարցի հետ, որն Իրանի հետ նույնպես գերկարևոր խնդիր է ռազմավարական տեսանկյունից: Բանն այն է, որ այդ հարցում կարծես թե աներկբա է Իրանի շահագրգռությունը` պահել ստատուս քվոն և թույլ չտալ Իրանին սահմանակից ազատագրված տարածքների անցումն Ադրբեջանի կամ խաղաղապահ ուժերի ենթակայության տակ: Այդ տարածքների հայկական վերահսկողությունն ամենացանկալին, և գուցե նույնիսկ միակ ցանկալին է Իրանի համար: Իսկ Հայաստանի ներքաղաքական կյանքում գերիշխող դերակատարության հասնող Հայ ազգային կոնգրեսն ու իշխանությունը, որ ներկայանում է Սերժ Սարգսյանի դեմքով, հանդես են գալիս Ղարաբաղի հարցում ստատուս քվոյի փոփոխության, այսինքն` տարածքների մի մասի վերադարձի միջոցով կարգավիճակային համաձայնության գալու և տևական կարգավորման հասնելու օգտին: Բնական է, որ Իրանին կարող էր մտահոգել Հայաստանի քաղաքական դաշտում այդպիսի մոտեցմամբ հանդես եկող ուժերի գերիշխանությունը, և Իրանը պետք է որ փորձեր ինչ-որ պահի լուրջ պարզաբանումներ ստանալ Հայաստանից, թե ինչ է կատարվում և ինչ հեռանկարներ կան: Եվ, վերջապես, շատ հետաքրքրական է, որ Իրանն այդ պարզաբանումների համար ընտրեց հենց այն պահը, երբ ներքաղաքական գործընթացներին իր հարցազրույցով փորձեց միջամտել Ռոբերտ Քոչարյանը:

Այդ համատեքստում արժե հիշել, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկուկես տարի առաջ` 2010-ի հունվարին անակնկալ կերպով այցելեց Իրան և հանդիպումներ ունեցավ թե’ այդ երկրի արտգործնախարարի, թե’ նախագահի հետ: Ավելին` Քոչարյանն այդ հանդիպումների ընթացքում հանդես եկավ նաև տարածաշրջանային հակամարտություններում օտար պետությունների դեղատոմսերի անցանկալիության մասին հայտարարություններով, որոնք ակնհայտորեն հակաարևմտյան հայտարարություններ էին: Այդ ամենից, թերևս, կարելի է եզրակացնել, որ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ հայտ էր ներկայացրել Հայաստանում Իրանի քաղաքական գործընկեր լինելու համար կամ պարզապես բացահայտել էր այդ գործընկերությունը: Իսկ ներկայումս Հայաստանի ներքաղաքական գործընթացը կարծես թե բավական լուրջ հարվածներ է հասցնում Քոչարյանի քաղաքական ծրագրերին ու շահին: Իսկ եթե ենթադրենք, որ Քոչարյանը Հայաստանի քաղաքական դաշտում Իրանի գործընկերն է, ապա ստացվում է, որ Իրանն առկա գործընթացում արձանագրում է իր շահի ոտնահարում, և գուցե ամենևին պատահական չէ, որ Քոչարյանի հայտնի հարցազրույցից օրեր անց Երևան է ժամանում Իրանի նախագահի հատուկ բանագնացը: Ըստ երևույթին, Իրանը փորձում է պաշտոնական Երևանից երաշխիքներ ստանալ, որ ներքաղաքական գործընթացում Իրանի շահը չի տուժի և հաշվի կառնվի թե’ ներքին, թե’ արտաքին դրսևորումների կամ էֆեկտների դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում