Friday, 29 03 2024
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր

Միավորված հակաօդային պաշտպանությունը չի օգնի Ղարաբաղին. Gazeta.ru

Հայաստանը վավերացրեց Ռուսաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին պայմանագիրը։ Այն պետք է երաշխավորի, որ ԼՂ-ում իրավիճակի նոր սրացման դեպքում հակամարտությունը կընթանա առանց որևէ կողմից ռազմական ավիացիայի կիրառման։ Սակայն միացյալ ՀՕՊ-ն ունի մեկ էական թերություն. ոչ ոք չգիտի, թե ով կղեկավարի այն։

«Այդ համաձայնագրի շրջանակում մենք կարող ենք տարածաշրջանային հակաօդային խնդիրն իրագործելիս կիրառել, օրինակ, չորրորդ սերնդի ռուսական բազմաֆունկցիոնալ կործանիչները, С-300 համակարգերն ու հակահրթիռային հնարավորությունները»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ կարող են օգտագործել նաև լայն ռադիոտեղորոշիչ հնարավորություններ ավիահետախուզության շրջանակում։

Կովկասյան տարածաշրջանում միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի կողմից 2015 թվականի դեկտեմբերին։ Փաստաթուղթը նախատեսված է 5 տարվա համար՝ ևս նույնքան ժամկետով երկարացման հնարավորությամբ։

Վերջին մի քանի տարիներին տեղի է ունենում պաշտպանության ոլորտում երկու երկրների ինտենսիվ մերձեցում։ 2015 թվականի հունիսին ստորագրվեց համաձայնագիր, որի համաձայն՝ Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է 200 մլն դոլարի վարկ՝ ռուսական սպառազինության գնման համար։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2016 թվականի փետրվարի 10-ից։ Վարկը տրամադրվել է 2003 և 2013թթ. թվագրվող ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրերի իրագործման նպատակներով։

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ընդգծել է, որ այդ համաձայնագիրը թույլ կտա կատարելագործել կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգը։ Նրա խոսքով՝ միացյալ ՀՕՊ-ի գործողությունները կհամակարգվեն Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի հրամանատարության կողմից, իսկ ընդհանուր կառավարումը՝ ռուսական Հարավային ռազմական օկրուգի ղեկավարության կողմից։

Փաստը, որ Ռուսաստանն ու Հայաստանը նույնիսկ միասնական սահման չունեն, պաշտոնյային ամենևին չի շփոթեցնում՝ նշում է պարբերականը։ Պատասխանելով խորհրդարանականների հարցերին՝ Նազարյանն ընդգծել է, որ այդ համաձայնագրով որևէ սահմանափակում չի մտցվելու հայկական ՀՕՊ համակարգի զարգացման ու գործողությունների համար։

Ինչպես պարբերականի հետ զրույցում ասել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը՝ Բաքուն մտավախություն ունի, որ Հայաստանը կփորձի «խաբել ռուսական հրամանատարությանը» և մղել նրան՝ խոցելու Ադրբեջանի ռազմական ինքնաթիռները։ Ընդ որում, փորձագետը միևնույն ժամանակ հավելել է, որԱդրբեջանի ռազմական ինքնաթիռները Հայաստանի օդային տարածքում անելիք չունեն։

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ հայ-ռուսական ՀՕՊ համաձայնագրի վավերացումը կցեմենտի հակամարտության գոտում ուժերի ներկայիս հաշվեկշիռը։ Նրա խոսքով՝ դա որոշակի երաշխիք է տվել առ այն, որ ԼՂ-ում հակամարտության էսկալացիայի դեպքում կողմերից ոչ մեկը մարտական ավիացիա չի կիրառի։

Վլադիմիր Եվսեևը, սակայն, կասկածում է, թե տարածաշրջանում անվտանգության ներկայիս համակարգը կնպաստի Ղարաբաղյան հակամարտության արդյունավետ լուծմանը։

«Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը ռազմական ոլորտում ինքնին դրական գործոն է։ Սակայն ՀՕՊ միացյալ համակարգի մասին պայմանագիրը ոչինչ չի տա։ Այն բեկումնային չէ»,- ասել է փորձագետը։

Նրա խոսքով՝ պայմանագրի թույլ կողմը չափազանց մշուշոտ հասկացությունն է, թե ով կտա հրամաններն արտակարգ իրավիճակում։ «Պատկերացրեք՝ Հայաստանի օդային տարածք են ներխուժում օտար ռազմական ուղղաթիռներ ու այնտեղ մնում մի քանի րոպե, որից հետո հեռանում են։ Այդ ժամանակ Մոսկվան ու Երևանը պարզապես ի վիճակի չեն համաձայնեցնելու ռազմական պատասխանը։ Եթե հրթիռը թռչի, այն արդեն հետ չես բերի, և ավելորդ ռազմական սադրանքների համար պատասխանատվություն ստանձնելը չի բխում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Հայաստանի շահերից»,- ասել է փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում