Wednesday, 24 04 2024
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամը. հետևություններ Հայաստանի համար». Սարդարապատ շարժում

Մայիսի 13-ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվող Ազգային Խորհրդարանի սոցիալ-տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը «Համաշխարհային տնտեսական ճգնաժամը. հետևություններ Հայաստանի համար» թեմայով։

Բանախոսը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, տնտեսագետ Ալեք Յենիգոմշյանը հանգամանորեն ներկայացրեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի ներքին մեխանիզմները, համաշխարհային տնտեսության առկա վիճակը, տնտեսության իրական և ֆինանսական հատվածների բնութագրերը: Մասնավորապես, մատնանշվեց ֆինանսական և իրավական հատվածների անհամապատասխանությունը, ֆինանսական հատվածի սպեկուլյատիվ և ուռճացված վիճակը:

Ալեք Յենիգոմշյանը համեմատական վերլուծություն կատարեց համաշխարհային տնտեսության վերջին տասնամյակների զարգացման փուլերի միջև՝ մատնանշելով վերջին տասնամյակներում կատարված նեոլիբերալիստական քաղաքականության արմատները ստեղծված իրավիճակում: Ընդգծելով, որ համաշխարհային ճգնաժամը մարտահրավեր է նաև գործող տնտեսավարման համակարգին, աշխարհն այժմ փնտրտուքների մեջ է, ուստի փորձում է ստեղծել այլընտրանքերին տնտեսավարման համակարգեր:

Բանախոսը կարծիք հայտնեց, որ ապագան ցանցային, ուղղահայաց կապերի և համագործակցության այնպիսի մեխանիզմների ստեղծման մեջ է, որոնք չեն հետապնդում շահույթ, այլ հիմնվում են ընդհանուր շահերի վրա:

Անդրադառնալով Հայաստանին, Յենիգոմշյանը մատնանշեց համաշխարհային տնտեսության ներքին` քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծած տնտեսական և սոցիալական խնդիրները, ընդգծելով, որ Հայաստանում առկա իրավիճակում գործող կառավարման համակարգը ի վիճակի չէ հաղթահարել խոչընդոտները, լուծել խնդիրները առանց այդ համակարգի ապամոնտաժման:

Հայաստանում առկա տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ բանախոսն առաջարկեց ժամանակագրական առումով եռափուլ ծրագրի կիրառում, որտեղ կարևորվելու է գործող մենաշնորհային տնտեսության վերացումը, տնտեսավարման պայմանների բարելավումը, սոցիալական քաղաքականության ակտիվացումը և տնտեսության մեջ պետության դերի բարձրացումը, արձանագրելով նաև պետության կողմից քարշակ արտադրությունների, ձեռնարկությունների, ընկերությունների ստեղծումը, որոնք կարող են խթան հանդիսանալ տնտեսության այլ հատվածների զարգացմանն ու տնտեսության աշխուժացմանը:

Մասնակիցների կողմից կարծիքներ հայտնվեցին պետության դերի, պետական կապիտալիզմի, պետական ձեռնարկությունների, ֆինանսական հատվածի պետական վերահսկողության և կարգավորման մասին՝ կարևորելով տնտեսության զարգացման համար պետության դերի շեշտակի բարձրացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում