Մեծ Բրիտանիայում շարունակվում է Մեծ սաղավարտի «Ուիմբլդոնի»-ի մրցաշարը: Պայքարը շարունակում է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը:
Սերբ թենիսիստը հասել է 3-րդ շրջան և ուժերն է չափելու ԱՄՆ-ն ներկայացնող Սեմ Քուերիի հետ:
Ամերիկացի թենիսիստը 2-րդ շրջանում կարողացել է պայքարից դուրս թողնել Բրազիլիան ներկայացնող Տոմազա Բելուչիին, իսկ Նովակ Ջոկովիչը նույն փուլում վստահ հաղթանակ է տարել Ադրիան Մանարինոյի նկատմամբ: