Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, այսօր Ադրբեջան է ժամանել ամերիկյան ռազմական պատվիրակությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ զինված ուժերի տրանսպորտային հրամանատարության ղեկավար, գեներալ Դունկան ՄաքՆաբին (Duncan McNabb): Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների զարգացմանն ու միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությանն առնչվող խնդիրներ:
Հիշեցնենք, որ ապրիլի վերջերին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել էր, որ ԱՄՆ-ը գոհ է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունից և չպետք է պատմություն սարքել «Տարածաշրջանային պատասխան-2011» խորագրով ամերիկա-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անորոշ ժամկետով հետաձգումից (դրանք պետք է կայանային մայիսի 15-25-ին):