Քիչ առաջ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
Հիշեցնենք, որ նա Գյումրի-Վանաձոր ճանապարհին ավտովթարի էր ենթարկվել, որից հետո տեղափոխվել էր Գյումրիի Գյուլբենկյանի վիրաբուժական հիվանդանոց, որտեղից էլ ողնաշարի սալջարդ և կողի կոտրվածք ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» հիվանդանոց: