Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

ԵՄ-ն Բրիտանիային չի փրկի շանտաժի վախից. Financial Times

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Բրյուսել է ժամանել՝ քննարկելու ԵՄ-ից դուրս գալը, բայց կուլուարներում ոմանք ասում են, որ հարաբերությունները դեռ հնարավոր է փրկել: Այս մասին գրում է Financial Times-ը:

«Վերջին հաշվով, Brexit չի լինի»,- ասել է բրիտանացի անանուն բարձրաստիճան դիվանագետը:

Բրիտանացի քաղաքական գործիչները, անհանգստացած անցած հանրաքվեի տնտեսական հետևանքներով, պնդում են, որ ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու որոշ կողմնակիցներ կարող են վերանայել իրենց հայացքները: Միաժամանակ, հրապարակային հայտարարություններում և՛ Քեմերոնը, և՛ եվրոպացի ղեկավարները վստահեցնում են, որ պետք է հարգել հանրաքվեի արդյունքները:

FT-ն քննարկում է՝ արդյոք Բրիտանիան հնարավորություն ունի «անդունդից հեռու քաշվելու», եթե ժողովուրդը փոխի իր կարծիքը Brexit-ի վերաբերյալ, և արդյոք նրան կօգնեն եվրոպացի ղեկավարները: Երկու հնարավոր սցենար կա:

Առաջինի համաձայն՝ բրիտանացիները կկարողանան իրենց վերաբերմունքն արտահայտել ԵՄ-ին անդամակցությանը, եթե երկրում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հնարավոր է՝ դրանցում Brexit-ի հակառակորդները խոստանան չեղարկել այն կամ երկրորդ հանրաքվե անցկացնել:

Երկրորդ սցենարը ենթադրում է, որ ընտրությունները, ինչպես և ծրագրվում է, կանցկացվեն 2020թ., բայց դեռ նախքան դրանք Բրիտանիան կավարտի Brexit-ի շուրջ բանակցությունները, իսկ վարչապետը վերջնական պայմանավորվածությունը կհանձնի ժողովրդի դատին:

Սակայն, գրում է FT-ն, ցանկացած բրիտանացի քաղաքական գործչի, որը հույս ունի չեղարկել հանրաքվեի որոշումը, հիմա կպահանջվի եվրոպացի մյուս ղեկավարների օգնությունը: Ընտրազանգվածի վրա ազդելու համար պետք է խոստանալ ԵՄ բարեփոխումների նոր փաթեթ, այդ թվում՝ միջոցառումներ ներգաղթի հարցում:

ԵՄ որոշ ղեկավարներ ուրախ կլինեին, եթե Բրիտանիան մնար բլոկի կազմում, բայց մեծ մասը չի ցանկանա զիջումների գնալ, համոզված է թերթը: Դրա պատճառը վախն է, որ ԵՄ-ն, տրվելով շանտաժի, մյուս երկրներին կխրախուսի օրինակ վերցնել Բրիտանիայից:

«Սա գոյատևման հարց է մեզ համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ տակտիկան հաջողությամբ պսակվի»,- հայտարարել է եվրոգոտու ղեկավարներից մեկի անանուն ավագ խորհրդատուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում