Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի Սըվազ նահանգի Դիվրիղի շրջանում Նեջաթի Սարըջամին պատկանող աքաղաղը շարունակ ձվեր է ածում:
Նեջաթիի խոսքերով` հնդկական ցեղատեսակի իր աքաղաղի հետ նման բան պատահում է յուրաքանչյուր երկու ամիսը մեկ.
«Ես վստահ եմ, որ հենց աքաղաղն է ածում այդ ձվերը: Դրանք նման չեն սովորական ձվերի, ավելի փոքր են և իրենց տեսքով աղավնու ձու են հիշեցնում»:
Տեղի անասնաբույժ Մուսթաֆա Քոչքայան դեպքի կապակցությամբ նշել է. «Ես չեմ բացառում, որ աքաղաղն իսկապես կարող է ձու ածել: Վերջին տարիներին այդպիսի դեպք գրանցվել էր Թոքաթի շրջանում: Հնդկական աքաղաղները սթրեսի ազդեցության տակ կարող են ձվեր ածել:
Սակայն դա կարող է տեղի ունենալ տարեկան մեկ անգամ: Ես ոչ մի անգամ չեմ հանդիպել, որ աքաղաղը երկու ամիսը մեկ ձու ածի»: