Ադրբեջանական Apа լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենն անդրադարձել է Հարավային Կովկասի «սառեցված» հակամարտություններին.
«Սառեցված» հակամարտությունները պոտենցիալ սպառնալիք են Կովկասի անվտանգությանը: Այդ սպառնալիքի վերացման միակ ուղին հակամարտող երկրների միջև համագործակցության ընդլայնումն է:
Անվտանգության ապահովման հարցում մենք լայն հնարավորություններ ունենք ոչ միայն Եվրոպայում, այլև` ողջ եվրատլանտյան տարածքում, այդ թվում՝ նաև Կովկասում: ԱՄՆ-ը կարող է դառնալ այդ գործընթացի առաջատար ուժը:
Ռուսաստանը նույնպես քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու հարցում, և մենք համագործակցում ենք միմյանց հետ»: