Brent տեսակի նավթի գինը 2017 թվականի վերջին կարող է հասնել 60 դոլարի մեկ բարելի դիմաց: Այս մասին Sputnik գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության հարցերով վարչության ղեկավար Ադամ Սյեմինսկին:
«Մենք կարծում ենք, որ 2017թ. Brent տեսակի նավթի գինը կկազմի միջինը 62 դոլար: Մինչև 2017թ. վերջը գները կարող են հասնել 60 դոլարի»,- ասել է Սյեմինսկին:
«Գինը 2016թ. վերջի համար կարծես բարձրանում է և ավելի բարձր կլինի, քան հիմա է… մենք սպասում ենք, որ մինչև տարեվերջ գները կլինեն 50 դոլարի սահմանում»,- նշել է նա: