Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, մայիսի 15-ին Վրաստանում տեղի կունենա երեխաների զանգվածային կնունքի հերթական արարողությունը: Այդ օրը Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը կատարելու է 650 երեխաների կնունքի արարողությունը:
Նշվում է, որ նախապես այդ երեխաները գրանցվել են պատրիարքարանին կից «Լազարե» բարեգործական հիմնադրամում: Կնունքի արարողությունը տեղի է ունենալու Թբիլիսիում գտնվող Սուրբ Երրորդություն մայր տաճարում:
Սա զանգվածային կնունքի 7-րդ արարողությունն է, իսկ պատրիարքն արդեն ունի ավելի քան 8,000 սանիկ:
Հիշեցնենք, որ Իլյա 2-րդի նախաձեռնությամբ զանգվածային կնունքի առաջին արարողությունը կատարվել է 2008 թվականի հունվարի 19-ին: