Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

«Կոկորդիլոսի արցունքներ»

Շատ առիթներ են եղել լսելու, թե ինչպես է ոստիկանության ղեկավար Ալիկ Սարգսյանը խոսում ոստիկանների սոցիալապես անապահով վիճակի մասին, այլ կերպ ասած` «կոկորդիլոսի արցունքներ» թափում: Ինչո՞ւ «կոկորդիլոսի արցունք»: Չէ՞ որ ոստիկանության մի զգալի մասն իսկապես սոցիալապես անապահով վիճակում է: Ավելին, բացօթյա առևտրի արգելումը մի զգալի մասին էլ դրեց այդ վիճակում, որովհետև այլևս չկա բացօթյա առևտրականներից գումարներ վերցնելու հնարավորություն, ինչից լիուլի օգտվում էին շատ ոստիկաններ:

Ոստիկանների մի զգալի մաս էլ պարզապես փորձում է հնարավորինս ազնվորեն ծառայել իր կոչմանն ու համազգեստին, և ստիպված է մնալ միայն աշխատավարձի հույսին, ինչը այնքան ցածր է, որ հազիվ է հնարավոր ծայրը ծայրին հասցնել: Խնդիրը սակայն այն է, որ «արցունք» թափելով ոստիկանների սոցիալապես անապահով վիճակի մասին, Ալիկ Սարգսյանն իրականում մտածում է ոստիկանության ոչ թե այդ, այլ մյուս` ապահով խավի մասին, որը բավական ճոխ կյանքով է ապրում, բավական հարմարավետ, ինչի մասին կերազեին անգամ շատ ու շատ գործարարներ: Պարզապես, սոցիալապես անապահով ոստիկանության իմիջով, ոստիկանապետ Սարգսյանը փորձում է կոծկել սոցիալապես մեղմ ասած ապահով ոստիկանությանը, որպեսզի այդ ոստիկանության մասին ավելորդ հարցեր չառաջանան, թե այդ ի՞նչ միջոցներով, այդ ի՞նչ վարքուբարքի շնորհիվ են այդպես ապահովված բարձրաստիճան ոստիկաններն Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Այլ կերպ ասած, սոցիալապես անապահով ոստիկանները Ալիկ Սարգսյանի համար ընդամենը վահան են, որի հետևում նա և մյուս ապահովված ոստիկանները փորձում են պաշտպանվել հասարակության նախատինքից և աելորդ հարցերից: Չէ՞ որ ով ով, բայց Ալիկ Սարգսյանը հո լավ գիտե, որ պաշտպանվելու կարիք իսկապես կա, որ հասարակության նախատինքի հիմքերը մեղմ ասած ծանրակշիռ են: Հազիվ թե Ալիկ Սարգսյանը չիմանա, որ շատ ոստիկաններ իրենց համազգեստի տակ իրականում ապրում են այսպես ասած գողական էությամբ, գողական կյանքով, գողական հասկացություններով և օրենքներով, այդ ամենի մեջ գտնելով իրենց անձնական բարեկեցության աղբյուրը: Ոստիկանապետի «ողբին» հնարավոր կլիներ հավատալ, եթե նա ոստիկանության շարքերը մաքրեր նմանօրինակ համազգեստավորներից գողականներից:

Բայց նրանք ոչ միայն չեն մաքրվում, այլ նույնիսկ իրենց ավելի ու ավելի հարմար են զգում համակարգում, զգում են ավելի ու ավելի պաշտպանված` սոցիալապես անապահով ոստիկանների թիկունքում, որոնց զրահի նման առաջ է քաշել Ալիկ Սարգսյանը, այդպիսով ծառայություն մատուցելով այդ զրահի հետևում պատսպարված կոնտինգենտին: Այսինքն, ոստիկանապետը կամ դարձել է այդ կոնտինգենտի սպասարկուն, քանի որ ինքն էլ պատկանում է ոստիկանության հենց այդ «թևին», կամ էլ պարզապես նա իրականում ոստիկանապետ չէ և իշխանություն չունի ոստիկանության այդ կոնտինգենտի վրա, այլ կարող է ընդամենը ծառայել այդ կոնտինգենտի շահերին` շահարկելով ոստիկանության անապահով շերտերի առկայությունը, փոխանակ նրանց հարցերը գործնականում լուծելու և ոստիկանության շարքերում ազնիվ, նվիրված և անկաշառ, բացառապես օրինապաշտ ծառայությունը խրախուսելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում