Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եթե օգտագործենք մեր ներուժը, ապա կհաղթենք Մոլդովայում. Տիգրան Գյոկչյան

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հունիսի 28-ին առաջին հանդիպումը կանցկանցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Հայաստանի թիմն իր խմբի ֆավորիտներից մեկն է: Ուսումնամարզական հավաքի ավարտին Հայաստանի հավաքականն երկու ստուգողական հանդիպում ունեցավ Իրանի հավաքականների հետ և ակնհայտ գերազանցեց մրցակիցներին: Եվրոպայի փոքր երկրների առաջնության մեկնարկից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց տղաների ելույթները, խոսեց հավաքականի և ապագա մրցակիցներին մասին:

-Պարոն Գյոկչյան, Իրանի հավաքականի հետ խաղի ամբողջ ընթացքում, անընդհատ ինչ-որ բանից դժգոհ էիք: Հիմա գո՞հ եք, քանի որ թիմը երկու ընկերական խաղերում էլ հաղթեց:

-Այդքան գոհ չեմ, քանի որ հանդիպումը բավականին երկար ձգվեց, իսկ մրցավարները անկառավարելի էին: Իմ թիմը խաղաց իր հնարավորությունների 70 տոկոսով: Իհարկե, այս խաղերը մեզ համար մեծ փորձ էին: Մոլդովայում էլ կողմնապահություններ, սխալ կամ ճիշտ որոշումներ կլինեն: Իրանի հավաքականը բավականին ուժեղ մրցակից էր, լավ տեխնիկա ունեն: Հավաքականի տղաները ժամանակ առ ժամանակ հրաշալի թիմային աշխատանք էին տանում:

-Արդյո՞ք այս խաղերին փորձարկումներ կատարեցիք:

-Անշուշտ, փորձարկումներ եղան հանդիպման ընթացքում: Այն կապված էր Դանսթոնի հետ. մեկը իր մասնակցությամբ, մյուսն առանց իրեն: Իսկ այս խաղի հաշիվը պետք է առավել մեծ լիներ: Սակայն, ինչ-որ տեղ, մեր հույզերը չկարողացանք կառավարել:

-Վստահ եմ, արդեն ուսումնասիրել եք Մոլդովային, Անդորրային և Ուելսի հավաքականներին: Ի՞նչ մրցակիցներ են նրանք մեզ համար:

-Երեքն էլ ուժեղ մրցակիցներ են՝ որոնք գործում են շատ կազմակերպված: Երեքն էլ եվրոպական խաղաոճ ունեն: Եթե օգտագործենք մեր ներուժը, ապա կհաղթենք Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:

-Պարոն Գյոկչյան, այս օրերին հետևում էիք նաև երիտասարդական թիմին, ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին:

-Երիտասարդններն արդեն երկրորդ հանդիպումն է, ինչ շատ վատ մեկնարկում են, սակայն հրաշալի ավարտում են հանդիպումը: Իրենք վատ չխաղացին Իրանի թիմերի հետ: Շատ կազմակերպված էին գործում վերջին երկու քառորդներում: Ամեն դեպքում՝ հետաքրքիր էր հետևել նրանց խաղին: Վստահ եմ՝ մի քանի հանդիպում հետո նրանց կհաջողվի ավելի լավ գործել :

-Ի՞նչ է լինելու հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ավարտից հետո:

-Այս տարի այլևս հավաք չենք ունենա, քանի որ հավաքականի անդամներից մի մասն աշխատում է, ոմանք դեռ սովորում են: Այս տարի կբավարարվենք այսքանով: Ստեղծելով այս հավաքականը՝ մենք արթնացրինք բոլորի հետաքրքրությունն առ բասկետբոլի հավաքականը և բասկետբոլն առհասարակ: Ես ինքս, որպես մարզիչ,  քիչ եմ գոհ լինում իմ կատարած աշխատանքից, քանի որ կարծում եմ, որ կարելի է անել ավելին: Այս անգամ ներքին վստահություն ունեմ, որ այս հավաքականին  մեծ ապագա է սպասվում: Այս կերպ, լավ բազա կարող ենք ստեղծել երիտասարդների և պատանի բասկետբոլիստների համար:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում