Մայիսի14-ին կայանալիք Super Six մրցաշարի կիսաեզրափակիչ Արթուր Աբրահամ – Անդրե Ուորդ մենամարտի նախօրեին կայացել է վերջնական մամուլի ասուլիսը:
«Բարև բոլորին: Ես այնքան էլ լավ չեմ խոսում անգլերեն և ինձ համար հեշտ կլինի խոսել գերմաներեն: Ես շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս մրցաշարին: Այն լավ է սկսվել, լավ էլ կավարտվի: Այստեղ շատ խոսել պետք չէ: Ես ռինգում կասեմ իմ ասելիքը: Ես այստեղ եմ, որ հաղթեմ»,- ասել է Աբրահամը: