Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հռոմի Պապը Հայաստանին և Թուրքիային հաշտության կոչ է անում. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը

Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են Երևանում` Հանրապետության հրապարակում, Հռոմի Պապի մասնակցությամբ խաղաղության աղոթքին և էկումենիկ արարողությանը: Al Jazeera հեռուստաընկերության կայքը գրում է, որ աղոթքի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանին և Թուրքիային հաշտության կոչ է արել, ինչպես նաև հույս է հայտնել, որ Կովկասյան տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: «Թող Աստված օրհնի ձեր ապագան և Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդներին հաշտության ուղու վրա կանգնեցնի: Եվ թող խաղաղություն հաստատվի նաև Լեռնային Ղարաբաղում»,-Հռոմի Պապի խոսքերն է մեջբերել կայքը:

«Դիմելով երիտասարդ սերնդին՝ Ֆրանցիսկոսն ասել է՝ ապագան ձեզ է պատկանում: Ձեր մեծերի իմաստությունն ամբարելով՝ խաղաղարարներ դառնալու հնարավորությունն եք ունենում, ոչ թե ստատուս-քվոյի նոտարներ, այլ հանդիպման և հաշտության մշակույթի դրական գործիչներ»,- գրում է կայքը՝ հավելելով, որ Հռոմի Պապի այս խոսքերն արժանացել են հավաքվածների բուռն ծափահարություններին:

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած խաղաղության աղոթքին անդրադարձել է նաև Reuters գործակալությունը՝ կրկին ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հռոմի Պապն իր ուղերձում հայ և թուրք ժողովուրդներին հաշտության կոչ է արել:

Գործակալությունն անդրադարձել է նաև Սրբազան քահանայապետի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության կոչին՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև փակ սահմանների առկայության և դիվանագիտական հարաբերությունների բացակայության:

ABC News-ն էլ գրում է, որ Երևանի Հանրապետության հրապարակում խաղաղության աղոթքի ընթացքում Հռոմի Պապը ևս մեկ անգամ անդրադարձել է 20-րդ դարի սկզբում Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին և կարևորել է հիշողությունը՝ նման ողբերգությունները հետագայում բացառելու համար: «Հիշողությունը ի վիճակի է նոր և անսպասելի ուղիներ բացել, որտեղ ատելության ծրագրերը կարող են վերածվել հաշտության ծրագրերի, երբ բոլորի համար ավելի լավ ապագա ունենալու հույս է ծագում»,- Պապի խոսքերը մեջբերել է կայքը:

ABC News -ը ևս նշում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հայաստանին և Թուրքիային կոչ է արել գնալ հաշտեցման ճանապարհով, իսկ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հույս է հայտնել:

Բրիտանական Daily Mail պարբերականը ևս անդրադարձել է Հռոմի Պապի մասնակցությամբ խաղաղության աղոթքին՝ ընդգծելով, որ դա Պապի Հայաստան այցի ընթացքում ամենախոշոր միջոցառումն էր: Պարբերականը նկատում է, որ Վատիկանի տվյալներով` Երևանում խաղաղության աղոթքին մասնակցել է շուրջ 50 հազար մարդ: Պարբերականը ևս չի շրջանցել Հռոմի Պապի հաշտեցման կոչը հայ և թուրք ժողովուրդներին: «Հռոմի Պապը Հայաստանին և Թուրքիային կոչ արեց հաշտվել ու ասաց. «Թող Լեռնային Ղարաբաղում խաղաղություն լինի»,- գրում է պարբերականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում