Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Տիգրան Թորոսյանն էլ «ցուցմունք տվեց»

Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե 2008 թ. մարտի 1-ին, երբ Երևան քաղաքում արտակարգ դրություն մտցնելու հարցը նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայնեցնում էր իր հետ, բանակի ներգրավման մասին խոսք չի գնացել:

Հիշեցնենք սակայն, որ 2008 թ. մարտի 1-ին հրավիրած ասուլիսում, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր Երևանում արտակարգ դրություն մտցնելու մասին, նաև ասել էր. «Մենք ստիպված ենք բանակի հնարավորությունները կիրառել կարգ ու կանոն հաստատելու համար»:

«Բնականաբար, բանակի մասին խոսք չի գնացել, և չէր կարող խոսք լինել, որովհետև արտակարգ դրությունը չի ենթադրում բանակի օգտագործում»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է Տիգրան Թորոսյանը՝ հավելելով. «Բանակի ներգրավումը որևէ տեղ որևէ ժամանակ որևէ կապ չունի խորհրդարանի հետ, առավել ևս` եթե խնդիրը պատերազմին չի վերաբերում: Միայն պատերազմի դեպքում է, որ խորհրդարանը համապատասխան արձագանք պիտի անի»:

Ապա Տ. Թորոսյանը նշել է. «Ես այսօր էլ ավելի քան համոզված եմ, որ արտակարգ դրությունը մտցվել է անհրաժեշտաբար, որովհետև կարող էին ավելի շատ զոհեր լինել: Ես համոզված եմ նաև, որ արտակարգ դրություն մտցնելը հնարավորություն տվեց խուսափել նոր զոհերից: Արտակարգ դրություն մտցնելու հետ կապված այդ խորհրդակցությունը հանրապետության նախագահի հետ նախատեսված է Սահմանադրությամբ, և, իհարկե, դա արվել է», – հավելել է նա: 

ԱԺ նախկին նախագահը նշեց, որ իրավական առումով խորհրդարանի բոլոր պատգամավորները կողմ էին արտակարգ դրություն մտցնելուն, քանի որ Սահմանադրությունը և ԱԺ կանոնակարգող օրենքը նախատեսում են, որ արտակարգ դրություն մտցնելու հետ կապված Ազգային ժողովի հատուկ նիստ հրավիրելու դեպքում նախագահի հրամանագրի հետ անհամաձայնություններ ունեցող պատգամավորները կարող են սեփական նախագիծը ներկայացնել:

Հիշեցնենք, որ օրերս Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի` «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցին, նշել էր. «Ռ. Քոչարյանն իր հարցազրույցում ընդամենը ասել է ակնհայտ փաստ, որ ինքը խորհրդակցել է այն ժամանակվա գործող վարչապետ Ս. Սարգսյանի և ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ`արտակարգ դրություն մտցնելու հարցի շուրջ: Կարծում եմ` ինքը ճիշտ է ասում: Այլ բան է, թե այդ հարցը քննարկելուց հետո նույն Ազգային ժողովը ինչպե՞ս չնկատեց, որ Սահմանադրության այդքան ակնհայտ խախտում է տեղի ունենում, և Տիգրան Թորոսյանը, լինելով այդ գործի պատասխանատուն, ըստ էության, մասնակից դարձավ այդ հակասահմանադրական որոշման կայացմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում