Ֆուկուսիմայի վթարի հետևանքով առաջացած էներգիայի դեֆիցիտի պատճառով ճապոնացի պաշտոնյաներին կթույլատրվի ջինսեր հագնել: Հունիսի 1-ից պետական հաստատությունների աշխատակիցները կարող են աշխատանքի ներկայանալ ջինսերով, նույնսիկ շապիկներով և մարզաշապիկներով:
Որոշումն ընդունվել է, որպեսզի շոգ եղանակին պակասեցվի էլեկտրաէներգիայի սպառումը` անջատելով գրասենյակների օդորակիչներն կամ գործարկելով դրանք նվազագույն հզորությամբ։ Այս մասին Տոկիոյում հայտարարել է էկոլոգիայի նախարար Ռյու Մացումոտոն,- հաղորդում է Kyodo գործակալությունը:
«Էներգիայի տնտեսումը մեր գլխավոր նպատակն է, և մեր նախարարությունն այս գործում կլինի առաջամարտիկ»,- հայտարարել է նա մամլո ասուլիսի ժամանակ:
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով, Ճապոնիայում նախատեսում են փոխել էներգետիկ անվտանգության հայեցակարգը, ինչը նախատեսում է մի շարք ատոմակայանների աշխատանքի դադարեցում: