Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վրացական իշխանությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել խմելու ջրի խնդիրը

Business Грузия-ի փոխանցմամբ, ջրային պաշարներով հարուստ Վրաստանում ջրամատակարարումը դեռևս շարունակում է խնդիր մնալ:

Ընդհանուր առմամբ, Վրաստանում առկա է 26,060 գետ, սակայն վերերկրյա ջրերի մեծ մասը և ստորերկրյա ջրերի մի մասն աղտոտված է: Ջրով ապահովված է երկրի բնակչության 65 տոկոսը:

Եթե երկրի խոշոր քաղաքների բնակիչներն ապահովված են ջրով, ապա գյուղերի մեծ մասի համար դա շարունակում է խնդիր մնալ, ինչը հատկապես վերաբերում է հեռավոր շրջանների գյուղերին: Տասնամյակներ շարունակ դա իրեն զգացնել է տվել Կախեթում ու Վրաստանի արևմտյան գյուղերում:

Վերջին շրջանում վրացական իշխանությունները ձեռնարկել են երկրի ողջ բնակչությանը ջրով ապահովելու գործընթաց: Այդ նպատակով բազմաթիվ ջրային հորատումներ են իրականացվում:

Ջրային ապահովման հարցում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում Արևելյան Վրաստանին, որը համարվում է երկրի հիմնական գյուղատնտեսական շրջանը: Բացի այդ, եթե Արևմտյան Վրաստանում գրեթե յուրաքանչյուր ընտանեկան տնամերձում կարելի է ականատես լինել ջրհորի, ապա նույնը չի կարելի ասել Արևելյան Վրաստանի պարագայում:

Միևնույն ժամանակ ջրհորները դեռևս չեն հանդիսանում խնդրի պարփակ լուծում, քանի որ, ինչպես արդեն նշվեց, վերերկրյա ու ստորերկրյա աղբյուրների մեծ մասն աղտոտված է:

Ընդհանուր առմամբ, ջրի աղտոտվածությունը ժամանակակից աշխարհի լրջագույն խնդիրներից մեկն է: Դրա պատճառը մարդկային գործոնն է. մարդիկ շարունակ կենցաղային ու արդյունաբերական թափոնները լցնում են գետերի, լճերի ու ջրամբարների մեջ:

The Healthy World հասարակական կազմակերպության տվյալներով` Կուր գետը լրջորեն աղտոտված է, և նրանում պղնձի քանակը գերազանցում է թույլատրելի նորմերը 1000 անգամ, իսկ մոլիբդենի քանակը` 2500 անգամ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակ մեղադրում է հարևան Վրաստանին ու Հայաստանին` Կուր և Արաքս գետերն աղտոտելու մեջ: Խնդիրը խիստ արդիական է Ադրբեջանի համար, քանի որ նրա քաղցրահամ ջրերի պաշարների 70 տոկոսը բաժին է ընկնում Հայաստանից և Վրաստանից ներհոսող հենց այդ երկու գետերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում