Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Վուվեյ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Ականատեսների խոսքերով, պայթյունն այնքան հզոր է եղել, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է անցնել մի քանի տասնյակից: Վիրավորների մեծ մասը այրվածքներ է ստացել: Բացի այդ, տուժածների մի մասն էլ հիվանդանոց է տեղափոխվել կոտրվածքներով, քանի որ պայթյունի հարվածային ալիքը նրանց դուրս է նետել պատուհաններից: Պայթյունի պահին բանկի աշխատակիցները խորհրդակցություն էին անցկացնում:
Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ մանրամասներ դեռ չի հաղորդում: