Ինչպես հաղորդում են Մոսկվայի իրավապահները, հատուկ ստորաբաժանումները ամառային արձակուրդների ժամանակ ծառայություն են իրականացնելու Մոսկվայի փողոցներում: Նրանք ժամը 22:00-ից հետո առանց մեծահասակների ուղեկցության փողոցում հայտնված դեռահասներին բերման կենթարկեն ոստիկանություն:
Այս գործողություններն իրականացվում են թմրանյութերի տարածման դեմ պայքարելու համար: Այս ստորաբաժանումները փորձելու են գտնել այն վայրերը, որտեղ սովորաբար հավաքվում են դեռահասները և որտեղ երիտասարդությունը կարող է թմրանյութեր օգտագործել: