Նախօրեին միանգամից մի քանի չգրանցված ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են «Փրկության ազգային ճակատ» կամ «Ազգային փրկության կոմիտե» ստեղծելու մասին: «Այն փաստացի ստեղծված է: Այդ միավորմանը տրված է «Ազգային փրկության ճակատ» անվանումը»,- Interfax գործակալությանն ասել է «Այլ Ռուսաստան» կուսակցության ղեկավար Էդուարդ Լիմոնովը:
Նրա խոսքերով՝ այս ճակատին միանալու որոշում են կայացրել «Այլ Ռուսաստանը», «Ռոտ ֆրոնտ»-ը, «Ռուսաստան. Առողջ բանականություն»-ը: Լիմոնովը ավելացրել է, որ վերջին քննարկումներից մեկի ժամանակ ներկա է եղել նաև «Համերաշխության» առաջնորդներից Իլյա Յաշինը:
Ճակատի ստեղծման հայտարարման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ: