Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական գնահատեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ երեկ հրապարակած 2010 թվականի տարեկան հաշվետվությունը՝ հատկապես առանձնացնելով սոցիալական ոլորտում բացահայտ չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելումը:
Նա հիշեցրեց, որ այս գործին ձեռնամուխ է եղել նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ընդգծեց, որ Վերահսկիչ պալատը դատախազություն է ուղարկել սույն ոլորտին վերաբերող 500 էջանոց փաստեր, և հույս հայտնեց, որ դատախազությունը արդյունավետ կիրականացնի իր աշխատանքները:
Սա, ամենայն հավանականությամբ, մեսիջ էր՝ ուղղված դատախազությանը, որ իշխանությունը կանգնած չէ Վազգեն Խաչիկյանի թիկունքին, և կողմ են, որ սույն չարաշահումների համար նա արժանիորեն պատժվի: