Tuesday, 23 04 2024
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև

«Քիմիական աղետ»

ԱԺ Վերահսկիչ պալատը արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ բացահայտումներ է անում պետական տարբեր գերատեսչություններում պետական միջոցների մսխման, չարաշահումների գործերով, որոնց մի զգալի մասն ակնհայտորեն կոռուպցիայի հետևանք է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում խոսում է վարկային միջոցների անարդյունավետ ծախսի մասին, երբ կատարվել են շուկայականից թանկ գնումներ, երբ արվել են անիմաստ խորհրդատվական ծախսեր, այլ կերպ ասած` երբ մսխվել է պետության, հասարակության, քաղաքացու վզին ծանրացած արտաքին վարկը:

Որևէ նորմալ երկրում այդօրինակ պայմաններում տասնյակ քրեական գործեր էին հարուցվել և տասնյակ պաշտոնյաներ, մեծ ու փոքր, հայտնվել էին արդեն դատարանում` առնվազն ցուցմունք տալու համար, էլ չասած որպես մեղադրյալ և դատապարտյալ: Որևէ նորմալ երկրում պետական միջոցների չարաշահումների այդպիսի ծավալի դեպքում առնվազն կլինեին տասնյակ աղմկոտ հրաժարականներ, կադրային համալիր փոփոխություններ: Որևէ նորմալ երկրում պետական պաշտոնյան պատասխանատվություն է կրում անգամ այն դեպքում, երբ իր արձակուրդն է անցկացնում որևէ թանկարժեք հանգստավայրում:

Հայաստանում արվում են հայտարարություններ, Վերահսկիչ պալատը բացահայտում է, նախագահն ու վարչապետը մատ են թափ տալիս, խոհուն տոնով հորդորում են այլևս չգողանալ, չմսխել, չչարաշահել, բայց չկա որևէ լուրջ պատասխանատու, որևէ բարձրաստիճան պաշտոնյա, որը պատասխանատու է այն մթնոլորտի, այն մտածողության, այն արժեքային համակարգի, այն ավազակային և դրամաշորթ աշխարհընկաման համար, որը գերիշխում է Հայաստանի պետական կառավարման համակարգում: Իսկ եթե այդպիսի պատասխանատուներ, աղմկոտ դատական գործերի, աղմկոտ պաշտոնանկություններ չկան, ուրեմն չկա նաև իրավիճակը փոխելու անկեղծ, խորքային, արժեքային մղում:

Ի վերջո, ժողովրդական իմաստնությունն ասում է, որ ձուկը գլխից է հոտում, հետևաբար պոչը «պարֆյումերային» մշակման ենթարկելը իրավիճակի գարշահոտության վրա ոչ միայն ավելի լավ չի ազդում, այլ ազդում է ավելի վատ, քանի որ այդ «պարֆյումերիայի» բուրմունքը խառնվում է գլխից եկող գարշահոտությանը և թողնում քիմիական աղետի տպավորություն:

Հասարակությունը ներկայումս հենց այդպիսի քիմիական աղետի էլ ենթարկվում է, որը քարոզչական նկատառումներից ելնելով ընդամենն անվանել են «կոռուպցիայի դեմ պայքար»: Քանի դեռ այդ պայքարը չի հասնում ձկան գլուխ, քանի դեռ չի ախտորոշվում գլխից եկող գարշահոտությունը, կոռուպցիային Հայաստանում ընդամենը «էլիտարացումն» է սպառնում, երբ այն դառնում է արդեն ընտրյալների շնորհը, իսկ ավելի ներքև գտնվողները դառնում են հակակոռուպցիոն տրաֆարետի դետալներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում