Tuesday, 23 04 2024
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24

Թուրքիայում սկսվել է ընդդիմության առաջնորդի «հայկական» դատը

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Անկարայի 13-րդ քաղաքացիական դատարանը սկսել է «Դերսիմցի հայ Եմուշ խանումի որդի ինժեներ Քեմալը» գրքի հեղինակ Սուլեյման Եշիլյուրթի դեմ թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի ներկայացրած դատական հայցի քննումը:

Գրքում նշվում էր, որ Թունջելիում (նախկին Դերսիմ) ծնված Քըլըչդարօղլուի մայրը հայ է, ինչը Թուրքիայում համարվում է «վիրավորանք» և միտված է հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ թուրքական ընդդիմության առաջնորդի վարկաբեկմանը:

Բացի այդ, Քըլըչդարօղլուի դատական հայցում ներառվել է նաև «Յըլդըզ» հրատարակչատան տնօրեն Աթիլա Շահինը, թուրքական խորհրդարանում արագորեն տարածված այդ գիրքը 100,000 տպաքանակով հրատարակելու համար:

Իր հայցում Քըլըչդարօղլուն պահանջում է 100,000 թուրքական լիրայի (ավելի քան 63,000 ամերիկյան դոլար) փոխհատուցում:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ հայ լինելն ամոթ չէ, սակայն ինքը հայ չէ` ընդգծելով, որ այսուհետ լուրջ պայքար է մղելու մամուլում այդ մասին հրապարակումների դեմ:

Ի դեպ, մարտի սկզբին թուրքական Hurriyet պարբերականի սյունակագիր Ահմեդ Հաքանն իր հոդվածում գրել էր.

«1. Մինչ օրս Թուրքիայում չի եղել մի պաշտոնյա կամ առաջնորդ, որը քաջություն կունենար և, ի պատասխան «դու հայ ես» արտահայտության, կասեր` «այո, ես հայ եմ… ասածդ ի՞նչ է»:

2. Հայ կամ հրեա լինելու մեջ մեղադրվողները համարում են, թե դա իրենց հասցեին արված վիրավորանք է և իսկույն վկայակոչում են իրենց տոհմածառն ու արմատները:

3. Հանրության մի ստվար հատված էլ, իր հերթին, խրախուսում է բոլոր նրանց, ովքեր հայկական կամ հրեական ծագում ունենալու հանգամանքը համարում են մեղսագործություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում