Հունգարիայի Կապոսվար քաղաքում շարունակվում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական բաժինը հաղորդում է, որ Հայաստանը ներկայացնող 46 կգ քաշային Արթուր Շախպազյանն ու 48 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ իրենց քաշային կարգերում:
Շախպազյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին, իսկ Հակոբյանն առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցչի նկատմամբ:
Քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտություն են կրել: